Ալիևը, պետք է ուշադիր լինի իր շրջապատին. նրա խորհրդականների և ադմինիստրացիայի մեջ , ամենայն հավանականությամբ հայկական արմատներով դավաճաններ կան:
Հայ լոբբիստները կարող են հանգստանալ, նրանց փոխարեն Ադրբեջանը խորը փոսի մեջ են թաղում ադրբեջանում ինֆորմացիոն պատերազմով զբաղվողները: Նրանք հերթական անգամ դիմել են ինտերպոլին, խնդրանքով, որ Արցախում պեղումներ անկացնող գիտական խմբին միջազգային հետախուզում հայտարարեն, հերթական անգամ տապալվել են: Չեմ հասկանում քանի՞ անգամ կարելի է նույն գետում խեղդվել:


Այսօր էլ տեսանյութ են տարածել, որտեղ ցույց են տալիս՝ ոնց են ոչնչացնում հայկական դիրքերը: Տեսանյութը մեկ անգամ տեսնելուց հետո պարզ է դառնում, որ դա Հայաստանը չէ, իսկ տեսանյութը մեր իրականության հետ կապ չունի:


Ինչևէ, հալալ է այն մարդկանց, ովքեր նստած են ինչ-որ գրասենյակներում ու ոչինչ չանելու կամ ամեն ինչ սխալ անելու համար գումարներ են ստանում: Տեսեք թե խումբ կա՝ հավաքվենք գնանք մենք էլ Ադրբեջանին «օգնենք»:

 

Էդգար Խաչատրյան