Հայաստանում գյուղացիության ծայրահեղ ծանր վիճակի մասին տեղյակ են բոլորը: Չնայած ունենք տաղանդավոր, աշխատասեր ժողովուրդ, բայց մեզ այդպես էլ չի հաջողվում լիարժեքորեն բացահայտել մեր ունեցած ամբողջ պոտենցիալը: Պատճառը, թերևս, գյուղատնտեսության ոլորտում տարիներ շարունակ վարվող անպտուղ քաղաքականությունն է, որի հետևանքով է նաև, որ այսօրվա գյուղացին շատ հարցերում կանգնել է փաստի առաջ: Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարվող ու նրա առաջնորդությամբ հանդես եկող ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային հիմնադրույթներից մեկն էլ, ինչպես հայտնի է, վերաբերում էր գյուղին. մասնավորապես՝ առաջարկվում է ֆինանասվարկային քաղաքականությունը ենթարկել արմատական փոփոխությունների ու ոռոգման ջրի հարցը՝ գյուղացիության համար այդքան կարևոր, լուծել այնպես, որպեսզի այն չդառնա հավելյալ սոցիալական բեռ՝ խեղճ գյուղացու ուսերին:

 

Եվ ահա, դատելով արձագանքներից՝ արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Ծառուկյանի կողմից առաջ քաշված այս փայլուն գաղափարները գյուղացիության շրջանում ստացել են դրական մեծ արձագանք ու շատերը, ոգևորված նոր գաղափարներով, նոր հույս են ձեռք բերել ու վստահ են՝ ամեն բան չէ, որ կորած է, ու դեռ կա հնարավորություն՝ գյուղը ոտքի կանգնեցնելու: Եվ իրոք, չնայած գյուղական խնդիրների ծանրությանն ու բազմազանությանը, դրանք լուծման ընդամենը մեկ բանալի ունեն. անհրաժեշտ է համապատասխան վճռակամություն՝ համապատասխան գործիքակազմերի միջոցով ընդմիշտ լուծելու դրանք. մարդիկ հասկացել են, որ Ծառուկյանի կողմից առաջնորդվող քաղաքական ուժը պատկերացնում է իրենց հուզող խնիրները, և, որ ամենակարևորն է, ունի դրանց լուծման բանալին:

 

Արսեն Ղարաքեշիշյան