Արշակի հրապարակած 2-րդ տեսանյութում, որը վերաբերվում է Ակնայի մարտին, հստակ երևում է, որ 6 հոգով(!) կիրառում են "Тропа" ականազերծման համակարգը, որ հետո փորձեն մտնել հայկական դիրքերը: Ստացվում է, որ ճակատային գրոհ էին փորձում կազմակերպել: Իմմմասստը՞... Պայթունն անմիջապես գրավում է մերոնց ուշադրությունն ու սադրում կանխարգելիչ կրակն այդ ուղղությամբ:
6 հոգին քի՞չ չի ճակատային գրոհի համար, այն էլ առանց զրահապատ տեխնիկայի: Սրանք կամ մտավոր հետամնաց են, կամ էլ' «յաբախտի» կռիվ են անում' կռիվ անելու համար: Նաև չի բացառվում, որ անցած տարվա ապրիլյան մարտերում կորցրել են հատուկ նշանակության ուժերի ուղեղն ու ողնաշարը կազմող սպաներին և հիմա մնացել են հիմարների հույսին:

 

Միհրան Հակոբյան