Այսօր կայքերից մեկը նույն թեմայով հարցազրույց է վերցրել երկու գործիչներից , չգիտես ինչու հենց ԲՀԿ-ի թեմայով, ու չգիտես ինչու, երկու գործիչներն էլ մեկը մյուսին կրկնող մտքեր են հայտնել ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ:


Թե ինչպես է ստացվել, որ «պատահաբար» երկու գործիչներն էլ նմանատիպ պատասխաններ են տվել, մնում է ենթադրել: Պարզապես հայրենի որոշ լրատվամիջոցներ ձեռքի տակ ունեն որոշ գործիչների, որոնք ուրախությամբ պատասխանում են նրանց հարցերին, իսկ հաճախ տալիս այն պատասխանը, որը կայքին պետք է, պարզապես մի քիչ երևալու, իրենց գոյության մասին հիշեցնելու համար:


Այս անգամ այդ գործիչները ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն ու նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն են:


Նախ փորձենք հասկանալ, թե ովքեր են այս գործխիչները: Լեռնիկ Ալեքսանյանը ներկայիս պատգամավոր է, որը չի լինելու հաջորդ ԱԺ-ում, հետևաբար նրա քաղաքական կենսագրությունը մեկ ամսից կավարտվի և նա նույնպես կնետվի մոռացության գիրկը:
Մյուսը քաղաքական դիակ է, մեկը, որին վաղուց արդեն բոլորը մոռացել են:
Թե ինչու է հենց այս գործիչներին ընտրել լրատվամիջոցը, հայտնի է միայն իրեն: Մենք միայն կասենք, որ Աղասի Արշակյանի և Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքը վաղուց արդեն որևէ մեկին չի հետաքրքրում: Նրանք իրենցից քաղաքական առումով ոչինչ չեն ներկայացնում, հետևաբար նրանց կարծիքը չի կարող հեղինակավոր լինել: Սա պետք է հասկանա նաև այն կայքը, ով նմանատիպ գործիչներից հարցազրույցներ է վերցնում:


Իսկ մինչ նմանատիպ քաղաքական դիակները խոսում ու կարծիք են հայտնում, Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր աշխատանքը, առաջնորդվում իր ծրագրով, և առաջիկա ընտրություններում կգրանցի բարձր արդյունքներ, ինչը մեկ անգամ ևս ցույց կտա, որ կողքից կարծիք հայտնողները հեռու են իրականությունից կամ պարզապես պատվեր կատարողներ են:

 

Սարգիս Հովսեփյան