Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը և իր դաշնակիցները ԱՄՆ-ում իշխանափոխությունից և հակաիրանական հայացքներ ունեցող Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո կրկին հրապարակ է նետում այսպես կոչված Հարավային Ադրբեջանի խնդիրը...Ալիևյան ԶԼՄ-ները տարածել են այսպես կոչված "Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպության" (ANRO) ղեկավար Բաբեկ Չելեբիանլիի նամակը ուղղված ԱՄՆ նախագահ Դ.Թրամփին,որում Իրանում բնակվող թուրք-ազերիների անունից Բաքվի և Անկարայի սույն խամաճիկը խնդրում է ԱՄՆ նորընտիր նախագահին այսուհետ Իրանում բնակվող ադրբեջանցիներին իրանցիներ չանվանել,քանի որ նրանք իրանցիներ չեն և նրանց հայրենիքը Հարավային Ադրբեջանն է... Չելեբիանլին խնդրում է Թրամփին չկիրառել իրանաբնակ ազերիների նկատմամբ ԱՄՆ մուտքի արգելքը,որի մասին որոշումը վերջերս էր ընդունել Թրամփի վարչակարգը,քանի որ իբրև թե Իրանում բնակվող ազերի-թուրքերը Թեհրանի կողմից ենթարկվում են հալածանքների և ստիպված են ապաստան գնտել ԱՄՆ-ում...Այս նամակում սույն գործիչը նաև ԱՄՆ նախագահին բավական մանրամասն պատմում է "Հարավային Ադրբեջանի" պատմությունը...


Հավելեմ,որ այս բացահայտ հակաիրանական նամակ-կոչը առաջինը հրապարակել է Էր Ռիադի կողմից հովանավորվող Alweeam գործակալությունը և ընդամենը վայրկյաններ անց վերահրապարավել Բաքվի մամուլի կողմից...Այսինքն,կարելի է ենթադրել,որ այս նամակի հետևում կանգնած են Իրանի բացահայր և ծպտյալ թշնամիները՝Ադրբեջանը,Թուրքիան,Սաուդյան Արաբիան և չզարմանաք՝Իսրայելը...Հենց այս երկրների մայրաքաղաքներում են բավական ոգեշնչված Թրամփի իշխանության գալով,որը երբեք չի թաքցրել իր հակակրանքը Թեհրանի նկատմամբ...ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները Թեհրանի համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծում,որոնցից մեկը հենց "Հարավային Ադրբեջան"-ի և այնտեղ բնակվող շիա թուրքերի խնդրի ռեինկարնացիան է,որը մահակի նման մեյդան է բերվում Իրանի թշնամիների կողմից,որոնք փորձում են ներսից քայքայել Իրանը...Պատահական չէ նաև,որ այս նամակը հայտնվեց Սպիտակ Տանն այն ժամանակ,երբ ընթանում է Թեհրան-Վաշինգտոն դիվանագիտական մենամարտը...
Հավանական է,որ նույնիսկ ազերիական հանրությանն անհայտ Չելեբիանլիի նամակի ի հայտ գալն այս պահին ձեռնտու է կոնկրետ Էր Ռիադին և Թել Ավիվին,որոնք Իրանը համարում են իրենց թշնամի երկիր...Իսկ Ադրբեջանը պլացդարմ է դառնում Իրանի հակառակորդների համար և դրանից փորձում է օգտվել՝նպատակ ունենալով Իրանի մասնատման դեպքում ստանալ այսպես կոչված Հարավային Ադրբեջանը...


Իրանում,Չելեբիանլիի նամակը խիստ քննադատության է ենթարվել...Թեհրանում շատ լավ պատկերացնում են,թե իրականում ովքեր են կանգնած այդ մանակի հետևում և ինչ նպատակներ են հետապնդում...


Հավելեմ,որ այսպես կոչված "Հարավային Ադրբեջանի" խնդիրը շինծու է...Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող շիա թուրքերը իրենց միշտ համարել են ԹՈՒՐՔ,այլ ոչ թե ադրբեջանցի,քանի որ ի տարբերություն պաշտոնական Բաքվի,Իրանում բնակվող թուրքերը շատ լավ գիտեն սեփական պատմությունը...Գիտեն,որ իրենք այս տարածաշրջանում են հայտնվել 11-12 դարերում...Իսկ "Ադրբեջան" կոչվածը,դա պատմական Ատրպատականն է,որի անվանումը արաբական "Ադրբադագան"-ից թրքացվել է և դարձել է "Ազերբայջան",որն էլ 1918 թ-ին Հարավային Կովկասում բնակվող թուրք շիաների կողմից սեփականաշնորհվեց որպես ինքնանվանում...


Հ.Գ.Այս նամակից մի բան էլ պարզեցի...Թուրքի լկտիությունը ոչ ոք չունի...Հետաքրքիր է ստացվում.Իրանում ԵԿՎՈՐ թուրքերն,ըստ Բաքվի,իրավունք ունեն ինքնորոշվելու,իսկ Արցախում բնակվող ԲՆԻԿ հայերն այդ իրավունքից զրկված են...
ժամանակն է,որ տարածաշրջանի բնիկ ժողովուրդները մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և միահամուռ պայքար սկսեն մեծ վտանգ ներկայացնող այս "քաղցկեղի"՝Ադրբեջանի դեմ,որն իր "մետաստազներն" է տարածում հարևան երկրներում՝Հայաստանում,ՌԴ-ում,Իրանում,Վրաստանում...Ու այդ գործում նրան օգնում են որոշ ուժեր և երկրներ,որոնց նպատակն է տիրանալ այդ երկրների հարստությանը և տարածքներին՝ինչպես դա եղավ Իրաքի և Լիբիայի դեպքում,իսկ Սիրիայի համար պայքարը դեռ շարունակվում է...

 

 

Գագիկ Համբարյան