Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից ադրբեջանական տեղեկատվական խողովակների խստագույն գրաքննությանը՝ ակնհայտ է, որ թալիշ հասարակական-քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումները վերջին շրջանում ակնհայտորեն ուժգնացել են:
Այս մասին են վկայում պարբերաբար սոցցանցեր և այլ տեղեկատվական հարթակներ սպրդող լուրերը Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ազգությամբ թալիշ տարբեր գործիչների ձերբակալության, ահաբեկման և հալածանքների մասին, ինչի արդյունքում մոտ ապագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ այդ գործիչներից ոմանք փորձեն ապաստան փնտրել ոչ միայն Ռուսատանում կամ եվրոպական երկրներում, այլ նաև Հայաստանի կամ Արցախի հանրապետություններում:
Իրավիճակի նման հնարավոր զարգացման դեպքում, կարծում եմ, կարող է բացառիկ հնարավորություն ի հայտ գալ թալիշական հասարակական-քաղաքական և իրավապաշտպան կառույցներ ստեղծելու, որոնք հնարավորություն կունենան հիմնավորվելու Թալիշստանին աշխարհագրորեն շատ մոտ հայկական տարածքում և նաև ակնկալել հայկական կողմի աջակցությունը Բաքվի բռնապետական վարչակարգի դեմ իրենց պայքարում:
Վարդան Ոսկանյան