Ըստ թուրքական տեղեկատվական աղբյուրների՝ թուրքական զինուժն ու նրան հարող ընդդիմադիր ուժերն այսօր վաղ առավոտյան մտել են իսլամականների կողմից վերահսկվող ալ-Բաբ քաղաք: Իսլամական պետության զինյալների հետ բախումներն այս պահին շարունակվում են արդեն քաղաքում:


Երեկ սիրիական կառավարական ուժերն ալ-Բաբին էին մոտեցել հարավից և 5 կմ. հեռավորության վրա էին գտնվում քաղաքից: Եթե թուրքերի ալ-Բաբ մտնելու տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Սիրիայի այդ հատվածում «պայմանավորված» թուրք-սիրիական բաժանարար գիծն անցնելու է հենց ալ-Բաբով:

 

Фото Sargis Grigoryan.

Фото Sargis Grigoryan.

Фото Sargis Grigoryan.

Фото Sargis Grigoryan.

 

Սարգիս Գրիգորյան