Երբեմն ցանկություն է առաջանում պատրաստել ինչ-որ բան, որը կլինի արագ, թեթև և միաժամանակ շատ համեղ: Փորձեք «Բուսկետա» իտալական դասական ուտեստը, որն իրենից ներկայացնում է հաց՝ տարբեր միջուկների հավելումով:
Բաղադրիչներ 1. Հաց – 4 կտոր 2. Պանիր – 100-150 գ 3. Սխտոր – 1-2 պճեղ 4. Լոլիկ – 1-2 հատ 5. Կարագ – 1-2 ճ/գ 6. Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի 7. Թարմ կանաչի (ռեհան, սամիթ, մաղադանոս)՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը 1. Խառնել փափուկ կարագը և մանր կտրատված սխտորը:
2. Կիսած հացի վրա քսել կարագի և սխտորի խառնուրդը: 3. Հացերի վրա շարել պանրի կտորները: Դնել ջեռոցի մեջ՝ մինչև պանրի հալվելը: 4. Հանել հացերը ջեռոցից: Պանրի վրա շարել օղակաձև կտրատված լոլիկը: Աղ և պղպեղ անել, վրան թարմ կանաչի լցնել: Նորից 1 րոպեով դնել ջեռոցի մեջ: