Մեղրը հնագույն քաղցրավենիք է, որը շատ եւ շատ օգտակար է առողջության համար (եթե, իհարկե, դրանից ալերգիա չի առաջանում): Ահա ավելի հաճախ մեղր ուտելու հինգ պատճառ.

 

1. Մեղրը պարունակում է հակամանրէային, հակասնկային եւ հակավիրուսային ազդեցություն ապահովող նյութեր, ուստի մեղրն օգտակար է ուտել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի եւ մրսածության դեպքում: Ասում են՝ մեղրը սպանում է վիրուսները եւ մանրէները եւ հակաբորբոքային ազդեցություն ունի՝ այսպիսով օգնելով ավելի արագ ապաքինվել: Մեղրը նաեւ ամրապնդում է իմունիտետը:

 

2. Մեղրը հարուստ է վիտամիններով եւ օգտակար նյութերով. այն պարունակում է В խմբի վիտամիններ եւ վիտամին С, կալիում, երկաթ, մագնեզիում, նատրիում, կալցիում, ծծումբ, քլոր, ֆրուկտոզա եւ գլյուկոզա: Բոլոր այս նյութերն օգտակար են օրգանիզմի համար: Հնդկացորենի մեղրը հարուստ է երկաթով, այնպես որ այն կարող է զգալիորեն օգնել անեմիա ունեցող մարդկանց:

 

3. Մեղրն օրգանիզմը հագեցնում է կալցիումով, ինչպես նաեւ այն պահում է օրգանիզմում, ուստի մեղրը շատ օգտակար է ատամների եւ ոսկրերի համար:

 

4. Մեղրը բարելավում է մարսողությունը եւ նյութափոխանակությունը:

 

5. Մեղրը կարող է օգտագործվել որպես աֆրոդիզիակ. այն ոչ միայն ուժեղացնում է սեռական ցանկությունը, այլեւ մեծացնում է սպերմատոզոիդների ակտիվությունը, այնպես որ այն ամբողջովին կարող է օգնել երեխա բեղմնավորելու ժամանակ:
Որոշ մարդկանց համար մեղրը կարող է նաեւ վնասակար լինել. առաջին հերթին այն վնասակար է ալերգիկ հիվանդների համար: Մեղրի օգտագործումը կարող է թոքերի այտուցի հանգեցնել եւ նույնիսկ շնչահեղձության, ուստի, եթե Դուք նախկինում երբեւէ մեղր չեք օգտագործել, փորձեք այ ոչ մեծ չափաբաժնով: Եթե ալերգիա չառաջանա, կարող եք վստահորեն մեղրը ներառել սեփական սննդակարգի մեջ: