Թուրքիայի խորհրդարանը սահմանադրական փոփոխությունների փաթեթը ուղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրմանը: Ըստ ընթացակարգի Էրդողանի ստորագրումից հետո , 15-օրյա ժամկետում, այն կուղարկվի վարչապետին, որտեղ վարչապետը նույնպես կստորագրի, այնուհետև Կենտրոնկան ընտրական հանձնաժողովը կնշանակի հանրաքվեի օրը:

 

Ամենայն հավանականությամբ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր կնշանակվի սույն թվականի ապրիլի 2-9 ընկած ժամանակահատվածում:

 


Նշեմ, որ ըստ փոփոխվող սահմանադրության Թուրքիան խորհրդարանական կառավարումից անցում է կատարում նախագահական կառավարում:
Սահմանադրությամբ նախագահին տրվում է լիզորություն ցրել խորհրդարանը, մտցնել արտակարգ դրություն, արդարադատության նախարարը կնշանակվի նախագահի կողմից, սահմանադրական դատարանում 22 դատավորները կկրճատվեն և կդառնանա 13, որից 4-ին կնշանակի նախագահը, 7-ին կընտրի խորհրդարանը, երկուսը կլինեն մշտական անդամներ՝ արդարադատության նախարարը և նախագահին կից արդարադտության խորհրդի մեկ անդամը:
Այսպիսով Թուրքիան գնում է օսմանյան կայսրություն ստեղծելու ճանապարհով:

 

Կարեն Հովհաննիսյան