Երեկ Արցախի Թալիշ գյուղի ուղղությամբ իրագործված դիվերսիոն փորձի ժամանակ Արցածի ՊԲ-ն գերեվարել էր ազերի ասկյարի՝1995 թ-ին ծնված Էլնուր Հուսեինզադեին...Երկար լռելուց հետո Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց,ըստ որի,Էլնուր Հուսեինզադեն ադրբեջանական բանակում չի ծառայել,իսկ ծառայության ժամանակ էլ աչքի է ընկել անկարգապահությամբ...Ըստ Զաքիր Հասանովի գերատեսչության տվյալների Էլնուրը զորակոչվել է 2013 թ-ի հուլիսին,իսկ զորացրվել է 2015 թ-ին...Այսինքն,ազերիները փորձում են դիվերսանտին ներկայացնել որպես խաղաղ բնակիչ,որը գերի է ընկել հայերի մոտ և մեծ արժեք չի ներկայացնում իրենից...Զարմանալի չէր Ադրբեջանի ՊՆ-ի այս բովանդակությամբ հաղորդագրությունը...

 


Սակայն քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ի տիտանիկ աշխատանքը ջուրն ընկավ...Ադրբեջանական Istipress.com-ին տված հարցազրությցում գերեվարված դիվերսանտ Էլնուր Հուսեինզադեի մայրը՝Սաիդա Հուսեյնովան հաստատել է,որ Էլնուրը զորացրվել է 2015 թ-ի ամռանը,սակայն 4 ամիս առաջ կրկին անցել է ծառայության ադրբեջանական բանակում՝որպես պայմանագրային զինծառայող...Էլնուրին ծնողները վերջին անգամ իրենց որդուն տեսել են հունվարի 31-ի երեկոյան...

 


Հանցագործություն կատարելու ժամանակ գերեվարված ասկյարի մայրը՝Սաիդա Հուսեյնովան իր հարցազրույցով հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին և ակամայից մեղադրում վերջինիս ապատեղեկատվություն տարածելու մեջ...Այսինքն,Զաքիր Հասանովի գերատեսչությունը ՍՏՈՒՄ է...Էլնուր Հուսեինզադեն զինվորական է...
ՀՀ ՊՆ-ն,ԱԳՆ-ն և համապատասխան մարմինները այս փաստը պետք է ներկայացնեն Մինսկի խմբին,միջազգային համապատասխան կազմակերպություններին,քանի որ պաշտոնական Բաքուն ջանքեր չի խնայում՝Էլնուրին ներկայացնելով որպես "միամիտ" տղայի ով իր համար հանգիստ ման էր գալիս Թալիշի կողմերում,իսկ ոխերիմ հայերը փափլիկ Էլնուրին գերի են վերցրել...

 


Հ.Գ.Հետաքրքիր է ազերիների տրամաբանությունը...Լավ,Էլնուրը դիվերսանտ չէ... Բա մեկը չկա հարցնի Զաքիր Հասանովին...Թալիշից բավական հեռու գտնվող Բարդայի շրջանի Ղուլլար գյուղի բնակիչը ի՞նչ գործ ուներ արցախյան և ադրբեջանական բանակների շփման գոտում...Երևի Ադրբեջանում վախենում են Իլհամին այդպիսի հարցեր տալ...Երևի այդ շփման գիծը պուրակ է ազերիների համար...

 

Գագիկ Համբարյան