Առօրյա սովորությունները, որոնցից հաճախ շատ դժվարությամբ ենք հրաժարվում, կարող են երբեմն վնասակար լինել առողջության համար: Այս մասին գրելով` AdMe.ru-ն ներկայացնում է այն տարածված սխալները, որոնք մենք թույլ ենք տալիս առօրյա կյանքում` չգիտակցելով դրանց վնասակար ազդեցության մասին:



1.     Ոտքերը խաչել



Ոտքերը խաչելու վնասակարության մասին առաջին անգամ հիշատակվել է 1999-ին: Այս հարցի վերաբերյալ ԱՄՆ-ում զանգվածային գովազդային արշավ էր կազմակերպվել: Տարատեսակ հետազոտություններ հաստատել են, որ ոտքերը խաչած նստելու սովորությունը հանգեցնում է ճնշման բարձրացմանը, երակների վարիկոզ լայնացմանը և նյարդերի վնասմանը:

2.     Ոչ որակյալ արևային ակնոց կրելը



Տնտեսելու ձգտումը ստիպում է արտադրողներին էժանագին պլաստիկե ակնոցներ ստեղծել, որոնք աչքերը չեն պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից և անգամ կարող են հանգեցնել աչքի ցանցաթաղանթի այրմանը վառ արևի պարագայում:

3.     Շատ ջուր խմելը

 



Շատ ջուր խմելը միշտ չէ, որ օգտակար է, ինչպես և քիչ քանակությամբ ջուր օգտագործելը: Գիտնականները փաստում են, որ օրգանիզմում ջրի անհրաժեշտության մակարդակը խիստ անհատական է:

4.     Ուտել աշխատավայրում



Իհարկե, աշխատավայրերը կարող են տարբեր լինել, սակայն դրանք հիմնականում ոչ միայն հարմարեցված չեն սնունդ ընդունլուն, այլև հսկայական քանակությամբ բակտերիաներ են պարունակում:

5.     Բաց կոշիկ կրելը քաղաքում



Իհարկե, ամռանը ցանկալի է հնարավորինս բաց ոտնաման կրել, սակայն դրանցով ավելի մեծ է հավանականությունը արտաքին գործոնների ազդեցությանը ենթարկվելու, որոնցից կարող են լինել տարատեսակ միջատների խայթոցները:

6.     Կեցվածքին չհետևելը



Ճիշտ կեցվածքը բոլոր օրգանների սիմետրիկ դիրքն է: Հարկ է հոգ տանել մեջքի մասին, հատկապես անհրաժեշտ է ճիշտ հարմարեցնել աշխատանքային սեղանը և համակարգչի էկրանից եղած հեռավորությունը: