«Անկասկած մենք ազատագրելու ենք օկուպացված տարածքները» ասել է Մամեդյարովը իր ելությի ընթացքում: Ադրբեջանի ԱԳՆ-ը երևի «օկուպացված տարածք» ասելով նկատի ունի Արցախը, դե մենք էլ՝ հայերս, դառնում ենք օկուպանտներ, բայց հետաքրքիրը այն է, որ սա լուրջ դեմքով կրկին փորձում է խաբել սեփական ժողովրդին ու արդեն 25 տարի տարբեր ամբիոններից սրա նմանները հայտարարում են, որ շուտով ազատագրելու են Արցախը: Ուղղակի այնքան հիմար են, որ ուշադրություն չեն դարձրել մի հանգամանքի վրա՝ ովքեր այդպես մեծ-մեծ խոսել են, վերջում իրենց մահով մահացել են, բայց Արցախը, որպես Ադրբեջանի մաս չեն տեսել, ականջդ կանջի Հեյդար Ալիև, դու էլ էիր Արցախի դարդով տապակվում:
Հիմա սրանք կրկին ընկել են միջազգային կազմակերպությունների ոտքերը ու բոլորին իրար են խառնում, թե բա՝ Karabakh bizimdir: Սրանք 7 երգ ունեն, 7 էլ նույն բանի մասինա, բայց ամենավատը այն է, որ դեռ սրանց հավատացողներ կան և Ադրբեջանում, և Հայաստանում:
Աշոտ Ասատրյան