Ֆրանսիացի և լյուքսեմբուրգցի գիտնականներն անց են կացրել մի հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչ բացասական ազդեցություն են ունենում ատամի մածուկն ու մաստակը մարդկանց օրգանիզմի վրա: Գաստրոէնտերոլոգները խորհուրդ են տալիս զգուշանալ, քանի որ առօրյայում օգտագործվող հիգիենայի այդ պարագաները կարող են մահացու վտանգ ներկայացնել:
Օրինակ՝ E171 սննդային գունանյութը կամ տիտանի երկօքսիդը նպաստում է քաղցկեղի առաջացմանը: Ատամի մածուկի բաղադրության մեջ պարունակվող այս նյութի վնասակար ազդեցությունն արդեն ապացուցվել է լաբորատոր առնետների վրա անցկացված գիտափորձերի արդյունքում: Գիտնականները մի քանի ամիս շարունակ փորձարկումների ենթարկվող առնետներին տալիս էին E171 պարունակող ջուր, ինչի արդյունքում կրծողների մոտ օնկոլոգիական հիվանդության զարգացման հավանականությունը մեծացել է 40%-ով:
Ջրին ավելացրած E171-ի քանակը համապատասխանում էր այն քանակությանը, որը մարդը ստանում է ամեն օր ատամի մածուկ կամ մաստակ օգտագործելու դեպքում: Առայժմ եվրոպացի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում վնասակար ապրանքի արդատրությունը չի կանգնեցվել և ավելի անվտանգ նմանակը չի ստեղծվել, սակայն որոշում է կայացվել՝ էլ ավելի լայնամասշտաբ ուսումնասիրություններ անցկացնելու մասին: Հարկ է նշել, որ E171 գունանյութն օգտագործվում է ոչ միայն ատամի մածուկ կամ մաստակ պատրաստելիս: Այս հավելումը կարելի է գտնել նաև քաղցրավենիքի շատ տեսակների, թխվածքաբլիթների, ինչպես նաև արևապաշտպան քսուքների և կոսմետիկ այլ միջոցների բաղադրության մեջ: