ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Իրան:
Մի քանի դիտարկումներ' կապված այս այցի հետ.


- ՀՀ պաշտպանության նախարարի մակարդակով պաշտոնական այց Իրան վերջին անգամ տեղի է ունեցել 2010թ.-ին, իսկ անցած 7 տարիների ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ռազմական զարգացումների դիտանկյունից տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք առավել քան երբևէ Իրանի և Հայաստանի շահերը դարձրել են համադրելի և ավելի կարևորել որոշ անվտանգային խնդիրների շուրջ համատեղ ծրագրային մոտեցումների փաթեթի մշակումը:


- ՀՀ պաշտպանության նախարարի այցի ժամանակ սպասվող երկկողմ քննարկումները այս անգամ լինելու են ավելի առարկայական' հաշվի առնելով այն նախադրյալները, որոնք ստեղծվել են Ապրիլյան քառօրյա պատերազմից և Իրանի հյուսիսային սահմաններին որոշ պետությունների հրահրմամբ կատարված ոտնձգություններից հետո:


-Ենթադրում եմ, որ ամենայն մանրամասնությամբ քննարկվելու է նաև իսրայելական արտադրության անօդաչուների դեմ պայքարելու համատեղ ծրագրի հարցը:

 

Արտյոմ Տոնոյան