Մի քանի օր է ինչ Սիրիայի հյուսիս-արևմուտքում լուրջ խմորումներ են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում:


Ձևավորվել են երկու հակադիր ճակատներ, որոնց միջև կատաղի բախումներ են նկատվում, հատկապես Իդլիբ նահանգում:


Առաջին ճակատը կոչվում է Թահրիր ալ-Շամ, որը ձևավորվեց ալ-Կաիդան ներկայացնող Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի հմքի վրա: Այս ճակատը գնալով ընդլայնվում է, և այս պահին իր մեջ ներառում է Նուր ադ-Դին Զինքի, Ջայշ ալ-Սուննա, Անսար ադ-Դին, ալ-Հակ խմբավորումները:
Հակադիր ճակատը ձևավորվել է Ահրար ալ-Շամի շուրջ, որում արդեն մոտ երկու տասնյակ կառույցներ են հավաքված:


Հիշյալ երկու ճամբարների ձևավորումն ու միմյանց միջև կատաղի բախումները կանխորոշելու են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընդդիմադիրների միջև ընթացող զարգացումները՝ իրենց ազդեցությունը թողնելով նաև սիրիական հակամարտության հետագա ընթացքի վրա:

 

Սարգիս Գրիգորյան