Թուրքիայի գլխվոր շտաբին կրկին բռնացրել եմ հերթական ստի մեջ:
Թուրքիայի գլխավոր շտաբը սույն թվականի հունվարի 27-ին տարածել է հայտարարություն, ըստ որի հունվարի 13-ին և 14-ին ավիահարվածներ են հասցրել Հյուսիսայում Իրաքում կամ իրաքյան Քուրդիստանում տեղակայված PKK-ի զինյալների ճամբարներին: Հայտարարության մեջ նշվում է, որ ավիահարվածների հետևանքով չեզոքացվել են 57 PKK-ի զինյալ: Ինչպես նաև նշվում է, որ կործանիչները եղել են F-16 և F-4 : 
Իսկ ահա սույն թվականի հունվարի 15-ի նույն ռազմական գերատեչության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք. Հունավարի 13-ին և 14-ին թուրքական բանակի ռազմաօդային ուժեերի F-16 կործանիչները ավիահարվածներ են հասցրել իարաքյան Քուրդիստանի տարածքում տեղակայված PKK-ի ճամբարներին, ընդհանուր առմամբ թիրախավորվել և ավիահարվածներ է հասցվել թվով հինգ թիրախի, որի հետևանքով ոչնչացվել է PKK-ի թաքստոցներում պահվող մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև չեզոքցվել է ընդհանուր առմամբ PKK-ի 12 անդամ :


Այս երկու հաղորդագրությունները նույն ավիահարվածի մասին են, պարզապես հիմա այն խմբագրել են , քանի որ այս պահին հենց այդպիսի տեղեկատվություն է պետք նետել քարոզչական դաշտ:Մեկ այլ հետաքրքիր խմբագում կա նաև հունվարի 27-ի տարածած հայտարարության մեջ , որի համար էլ հենց որոշել են կրկին մեջտեղ բերել ավիահարվածների մասին լուրը:
Թուրքիայի գլխավոր շտաբը նշում է նաև, որ այդ ավիահարվածներին մասնակցել են նաև ռուսական Су-24М և Су-35 կործանիչները, սակայն չի նշվում թե այդ կործանիչները ով է (որ պետության զինված ուժերը) օդ բարձրացրել: