Ծխախոտ, արհեստական սննդային հավելումներ, աղտոտված շրջակա միջավայր… Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմը գերբեռնված է շլակներով։ Mirkrasoty.life կայքը ներկայացրել է օրգանիզմի ինտոքսիկացիայի հիմնական նշանները։ Անքնություն։ Տոքսինները կարող են անքնության պատճառ դառնալ, հատկապես այն դեպքերում, երբ էստրոգենի մակարդակն օրգանիզմում նորմալ է։

 

Քչերն են մտածում այս մասին, բայց անքնությունը կարող է լյարդի խնդրի հետևանք լինել։ Սկսեք բանջարեղենային հյութեր խմել, կաղամբ, բրոկոլի կերեք։ Անբացատրելի քրոնիկ հոգնածություն։ Ցավոք սրտի, մարդկանց մեծ մասը չափազանց շատ շաքար է օգտագործում։ Հենց դա է մեզ հաճախ հոգնած և գրգռված դարձնում։ Փորձեք կրճատել շաքարի օգտագործման ծավալը։ Սկզբնական շրջանում դժվար կլինի, բայց 7-10 օրից դա սովորություն կդառնա։ Մշտական գլխացավեր։ Գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց հետևանքով գլուխը կարող է մշտապես ցավել։

 

Դրանցից մեկն օրգանիզմում տոքսինների բարձր մակարդակն Խնդիրներ մաշկի հետ։ Եթե օրգանիզմը գերբեռնված է տոքսիններով, մաշկն անպայման կհիշեցնի ձեզ դրա մասին։ Երբ լյարդն ու երիկամներն անարդյունավետ են աշխատում, մաշկը սկսում է օգնել նրանց։ Արդյունքում՝ մաշկի վրա բշտիկներ, ցան են հայտնվում։ Դեղին կամ սպիտակ լեզու։ Գույնը փոխող լեզուն ևս կարող է օրգանիզմում տոքսինների առկայության նշան լինել։ Եթե լեզվի գույնը փոխվում է, նշանակում է՝ նյութափոխանակության համակարգն արդեն իսկ պայքարի մեջ է մտել տոքսինների հետ։ Որովայնի հատվածում ճարպի աճ։ Տոքսինները որովայնի հատվածում ճարպի կուտակման են հանգեցնում։

 

Եթե դա արագ է տեղի ունենում, հարկավոր է մաքրել օրգանիզմը։ Տապի զգացում։ Տոքսիններն օրգանիզմից դուրս հանելու բնական ճանապարհներից մեկն էլ քրտնարտադրությունն է։ Որպեսզի քրտինքն ավելի ակտիվ արտադրվի, օրգանիզմի ջերմաստիճանը պետք է բարձրանա։ Եթե օրգանիզմը պարբերաբար «տաքանում է», դա բավական վախեցնող նշան է։