Ադրբեջանական կայքերի սիրելի «հրապարակախոս» կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Հրապարակ» օրաթերթին տրված հարցազրույցում մի շարք մառազմատիկ մտքերի հետ մեկտեղ, անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի թեմային: Չանդրադառնանք, թե ինչ է ասել հարցազրույցում Խզմալյանը Ծառուկյանի վերադարձի մասին, քանզի տրամաբանության բացակայությունը գերադրական աստիճանով է արտահայտված նյութում: Նորություն չենք ասի, եթե արձանագրենք, որ Խզմալյանը արմուտքի ամենահայտնի գրանտակերներից է, ով երևում է հիմնականում այն քաղաքացիական բողոքի ակցիաներին, որին նրան հրահանգում են գնալ և պռովակացիաներ կազմակերպել:

 

Մի խոսքով այս առաջին հայացքից տարեց, բայց իրականում սեփական կամք ու որոշումներ կայացնելու ունակությունից զուրկ Խզմալյանը, բացի այն որ իրեն անհամապատասխան թեմաներ է արծարծել, դեռ մի բան էլ ասել է, որ ինքը իր թիմով չի մասնակցի ընտրություններին, քանզի դրանք կեղծվում են: Նախ ինչ թիմի մասին է խոսքը, եթե անգամ գեթ մեկ համախոհ չունի այս «շուռ տված հայը»: Այն որ կինոռեժիսուրան Հայաստանում շահութաբերությամբ զիջում է արևմուտքից եկող գրանտներին, դա ամենալավը կփաստի հենց Խզմալյանի օրինակը, իսկ որքանո՞վ է արդարացված նրա նման «մարդուց» հարցազրույց վերցնելը դատեք ինքներդ, կարծում եմ կայքը, ով նման հակահասարակական դեմքերի է ասպարեզ բերում, ոչնչով չի տարբերվում նրանից, քանզի անուղղակի կերպով ցիտում է տվյալ անձի արատավոր մտքերը:

 

Ինչևէ «Հրապարակ» օրաթերթը երբեք էլ չի առանձնացել իր արդար և անշահախնդիր դրսևորումներով, այն որ նա Խզմալյանից հարցազրույց է վերցնում, դա հատուկ է նման լրատվականին: Ամենաաբսուրդը այս ամենի մեջ այն է, որ Խզմալյանը իրեն բացի իր բուն մասնագիտությունից վերագրել է նաև հասարակական-քաղաքական գործչի գործառույթներ, թե որքանո՞վ է դա տրամաբանական, կարելի է դատել Խզմալյանի գործելաոճից և նրա կենսակերպից՝ կա գռանտ, կա հակահայկական հայտարարություններ, որը թշնամի պետության ամենահավատարիմ կայքերը մեծ ցնծությամբ ցիտում են, չկա գրանտ, Խզմալյանը ընդհատակում է: Այս համատեքստում ամենայն հավանականությամբ արևմուտքից նոր գրատներ է ստացել կյինոռեժիսորը, թե ինչ ճղճիմ դրսևորումներով հանրությանը հանդես գալու և ապակողմնորոշելու համար, արդեն նշմարվում է: Խզմալյանի թիրախն այս անգամ, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն ու դրանցում ֆավորիտ ուժերի և գործիչների հակաPR ակցիաների կազմակերպումն է:

 

 

Սարգիս Հարությունյան