կան իսլամիստական տարբեր խմբավորումների թիրախ:
Շիա-սունի հակամարտությունը հատկապես սուր է արտահայտվում Սիրիային սահմանակցող գրեթե 32 միլիոն բնակչություն ունեցող Իրաքում, որտեղ շիաների և սունիների հակամարտությունը՝ սիրիական ճգնաժամի հետևանքով նոր թափ է ստացել:
Իրաքի բնակչության մեծամասնություն՝ 65% կազմում են շիաները, ովքեր հիմնականում բնակվում են հարավային և հարավ-արևելյան շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Բաղդադում, սունիները՝ 35%-ը, բնակվում են հիմնականում երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Իրաքի հյուսիսում կոմպակտ բնակվում են քրդերը, որոնք ունեն իրենց ինքնավարությունը:
Սադդամ Հուսեյնի կառավարման ժամանակ հիմնական դերակատարումը երկրում իրականացնում էին սունիների, իսկ ամերիկյան ներխուժումից և Հուսեյնի տապալումից հետո այժմ մեծ դերակատարում ունեն շիաները, ինչն էլ հանգեցնում է սունիների դժգոհությունը:
Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի մեջ են մտնում Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Սաուդյան Արաբիան: Տվյալ երկրները զգուշանալով տարածաշրջանում Իրանի հզորացումից և շիական ուժերի ակտիվացումից Պարսից ծոցի մի շարք երկներում՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն և այլն, խորացնում են ռազմավարական կապերը Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդ ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ը տեղակայել է իր ռազմակայանները, ռազմական ենթակառուցվածքները վերոնշյալ երկրներում, որոնք ուղղված են Իրանի դեմ և նպատակ ունեն սահմանափակել Իրանի ազդեցությունը Ծոցում:
Պարսից ծոցում ԱՄՆ-ը կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք: Այսպես, Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ:
Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:
Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:
Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները:
Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:
Տվյալ երկրները համարվում են Իրանի տարածաշրջանային հակառակորդները, իսկ Իրանը այդ երկրների դեմ որպես հակակշիռ կարող է օգտագործել այդ երկրներում բնակվող շիական համայնքները, որոնք հատկապես խոշոր են Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև իր ռազմածովային ուժերը և հրթիռային համակարգերը, ոչնչացնելով ամերիկյան ռազմակայանները և արաբական տվյալ երկրների նավթագազային հանքավայրերը և գործարանները:
Վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև «proxy war» է ընթանում Եմենում, ինչն ապակայունացնում է իրավիճակը Արաբական թերակղզու հարավում ու վտանգում նավագնացությունը կարևորագույն Բաբ –էլ–Մանդեբի(«باب المندب , ворота слёз / скорби»») նեղուցում։
Արտեմ Բալասանով