Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ տեղի է ունեցել սկանդալ...Росбалт-ը հաղորդում է,որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Իրանին մեղադրել է ահաբեկչության աջակցության և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու մեջ...
"Հուսով եմ,Իրանը պատասխան է տալու ահաբեկիչներին աջակցելու,բալիստիկ հրթիռների վերաբերյալ պայմանագրի խախտման և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու համար",-հայտարարել է սաուդացի պաշտոնյան...
Ինչպես ասում են,լավ պաշտպանությունը՝նախահարձակ լինելն է...Այս սկզբունքով է առաջնորդվում Արաբական թերակղզում գտնվող այս բացարձակ միապետությունը...Նույն Սաուդյան Արաբիան է դարձել պատուհաս տարածաշրջանի համար...Հենց Էր Ռիադն է հովանավորում բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների,որոնք շատ ակտիվ գործել և գործում են ՌԴ-ում,Չինաստանում,Սիրիայում,Եգիպտոսում և այլն..."ԻՊ"-ի և "ալ-Նուսրա" ահաբեկչական կազմակերպությունների կնքահայրը և հովանավորը հենց Սաուդյան Արաբիան է...Միայն Էր Ռիադի միջամտության շնորհիվ է,որ իրենց իշխանությունը պահպանում են Բահրեյնի և Յեմենի մարիոնետային կառավարությունները...Հենց Սաուդյան Արաբիան է միջամտում Սիրիայի ներքին գործերին՝ցանկանալով գահընկեց անել ալավի Բաշար Ասադի իշխանությունը և այն հանձնել իր կողմից վերահսկվող և հովանավորվող ահաբեկչական կազմակերպություններին...

 

Սաուդացի սույն պաշտոնյանի հռետորաբանությունը սպասելի էր,քանի որ վերջինս հույս ունի,որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դ.Թրամփը կչեղարկի Իրանի հետ կնքված "վեցյակի" համաձայնագիրը և պատերազմ կհրահրի Թեհրանի դեմ...
Ի դեպ,հետաքրքիր մի զուգադիպություն.Իրանի դեմ Թրամփի քաղաքականությունը պաշտպանում են իրար "ԱՏՈՂ" Սաուդյան Արաբիան և Իսրայելը... 
Հ.Գ.Հիշեցնեմ,որ այս երկիրը դիվանագիտական հարաբերություններ չունի ՀՀ-ի հետ,և Արցախյան հակամարտության տարիներին մեծ աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին...Էր Ռիադը ֆինանսապես հովանավորում էր Բաքվին,ինչպես նաև ահաբեկինչներ "մատակարարում" վերջինիս..Բրիտանական Financial Times-ը ժամանակին տեղեկացրել էր,որ Չեչնիայում ՌԴ-ի դեմ կռվող և Սաուդյան Արաբիայից հովանավորվող դաշտային հրամանատար,ահաբեկիչ Խաթաբը ժամանակին Ադրբեջանի կողմից ակտիվ մասնակցել է նաև Արցախյան պատերազմին...


Գագիկ Համբարյան