«Петербурские ведомости» թերթը 1910թ. հունվարի 2-ին գրել է.

 


«...Տեղի ուեցավ Ամանորի փոքր ընդունելություն» որին ներկա էր Նորին Մեծություն Ռուսաստանի կայսրը' ընտանյոք, և հրավիրված էին Ռուսաստանի 20 ամենահարուստ մարդիկ:
Հրավիրատոմսերի համարները համապատասխանում էին նախորդ տարվա նրանց կապիտալին' առ 1-ը հունվարի դրությամբ»:

 


Ապա հրապարակված է հրավիրատոմսերի ցուցակը' ըստ հրավիրատոմսերի համարների:
Ցանկի առաջին երեք տեղերում գտնվում էին Նոբելը (բազմաթիվ նավթահանքերի սեփականատեր), բանկատեր Ռոտշիլդը և ֆաբրիկատեր Զինգերը: Նրանց հաջորդում էին Ռ. Չանդլերը (ավտոմոբիլային ընկերություն), Պ. Շմետսխենը (շոգենավային ընկերություն), և այլք: Իսկ Ռուսաստանի քաղաքացիներից (առանց նկատի ունենալու ազգությունը և կրոնական դավանանքը) այդ ցուցակում կային երեք հոգի' ֆաբրիկատեր Պուտիլովը (12-րդ տեղ), գործարար Մանթաշևը (13-րդ տեղ) և վրաց իշխան գեներալ Դավթո Չիկովանին (20-րդ տեղ):

 

Արմեն Հովասափյան