Ձմռան գալուստն ամենևին էլ պատճառ չէ հրաժարվելու նորաձևության ընթացիկ միտումներից: Նորաձև հագուստը կարող է ցուրտ եղանակին ջերմացնել ոչ միայն ձեզ, այլև ձեր շուրջը եղածներին:

 


Այդ իսկ պատճառով AdMe.ru-ն որոշել է պարզել, թե ինչ գույների վրա է հարկավոր ուշադրություն դարձնել այս ձմեռ հագուստ ընտրելիս:
Զգացմունքային կարմիր, որն այս տարի շատ անգամ է հայտնվել դիզայներների ուշադրության կենտրոնում:

 


Ծովափնյա կապույտ, որի մեջ ձեզ կզգաք վստահ, ճկուն ու խորհրդավոր։
Հարուստ զմրուխտը շարունակում է մնալ ամենահայտնի հավաքածուների ֆավորիտը:
Մանանեխի գույնն իր մեջ է ներառում նորաձևության ողջ գունապնակը:
Երկնագույնը նույնպես նորաձև է այս ձմեռ: Այն կրողին հաղորդում է անհոգության ու ազատության զգացողություն:

 


Հանգիստ վարդագույնը առաջատարներից է: Այս երանգը ավելի բաց է և ավելի տաք, այդ իսկ պատճառով այն կարելի է համատեղել երկնագույնի հետ:
Մոխրագույն երանգները գրեթե միշտ նորաձև են ձմռանը: Այս տարի դիզայներների ֆավորիտը դարձել է «Շնաձկան մաշկ»-ը: