Թուրքիայի խորհրդարանի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կարողանում է հզոր ազդեցություն ունենալ խորհրդարանում : Նա քրդական հարցին զուգահեռ ուղղակիորնեն և անուղղակիորեն խորհրդարան է տանում նաև հայկական հարցը :
Հունվարի վեցին խորհրդարանի ամբիոնից նրա հայերեն արտասանած (Քրիստոս ծնվավ և հայտնվեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս) շնորհավորանքը Սուրբ Ծնունդի կապակցությամբ մեծ իրարանցում է ստեղծել հատկապես Էրդողանի ազգայնական թևի մոտ : Անշուշտ Գարո Փայլանը միայնակ ավելի հսկայածավալ հայանպաստ գործ է անում, քան հայ առաքելական եկեղցին Թուրքիայում : Ես ՝ քաջատեղյակ լինելով Էրդողանի վարչակազմի վարած քաղաքականությանը, այժմ անհանգստություն ունեմ հայազգի պատգամավորի համար : Գարո Փայլանը հենց հայտնվում է խորհրդարանում ամբիոնի մոտ, իշխող ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի պատգամավորները սկսում են վիրավորական ռեպլիկներ բաց թողել նրա հասցեին, որին հայազգի պատգամավորը պատասխանում է ավելի թունդ վիրավորանքով : Հուսով եմ, որ Գարո Փայլանին չի սպասվի Հրանտ Դինքի կամ իր կուսակցապետերի ճակատագիրը...
Կարեն Հովհաննիսյան