Ցանկացած զինվորի համար, այն էլ եթե գնում է հետախուզման կամ դիվերսիայի, զինակից ընկերոջ դին ավելի թանկ է քան սեփական կյանքը: Հայկական բանակի զինվորները բազում անգամ ապացուցել են դա՝ Արցախի ազատագրումից սկսած մինչև 2016 թվականի ապրիլ ամսվա մարտերը, երբ շարքային զինվորը մնում էր հրամանատարի մոտ ու զոհվում նրա կողքը, բայց մարմինը չէր թողում ու չէր փախնում:
Ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները արդեն քանի անգամ իրենց զինակից ընկերոջ դին թողնում են մարտի դաշտում ու փախնում են: Սրանք կապ չունեն զինվորականի հետ, սրանց քայլերը հերթական անգամ ապացուցում են, որ դիվերսիայի գալիս են ոչ թե ադրբեջանցի իրական զինվորները, այլ գումարի դիմաց մարդ սպանող անուղեղ ահաբեկիչներ, որոնք թքած ունեն իրենց ընկերոջ հիշատակի վրա ու գալիս են ոչ թե Արցախը գրավելու իրենց հայրենասիրական նպատակներով, այլ ուղղակի գումար աշխատելու միջոց է, Ալիևի փողերը հեշտ լափելու հնարավորություն է:

 

Աշոտ Ասատրյան