Իլհամ Ալիևին պատկանող լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագիր, նախկինում իրեն քաղբանտարկյալ համարող, այժմ Ալիևի ռեժիմին անմնացորդ ծառայող Էյնուլլա Ֆաթուլլաևը իր վրա է վերցրել Ալիևը PR ակցիան:

 


Վերջին շրջանում Ֆաթուլլաևի կայքը Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ մի քանի անգամ խայտառակ արեց Իլհամ Ալիևին ու նրա կազմակերպած իբր խաղաղությանը նվիրված կոնֆերանսը ու դրա դիմաց Ֆաթուլլաևը հիմա վճարում է: Բայց վճարում է շատ վատ ու հին ձևով: Ավելի ճիշտ կրկնորինակում է Վլադիմիր Պուտինի տարիներ առաջ իրականացրած PR ակցիան:
Հանրահավաքների ժամանակ մարդիկ ձեռքերում պահում էին պաստառ, որի վրա պատկերված էր Պուտինը իսկ վրան գրված էր՝ Если не он, то кто?: Այս կարգախոսի տակ ռուսական մամուլը նաև փորձում էր ներկայացներ Պուտինի առավելությունները, երկար-բարակ տեքստերով փորձում էին հասկացնել, որ Պուտինից այն կողմ էլ աշխարհ չկա:

 


Հիմա Ֆաթուլլաևի դեժավյու է: Կայքում նյութ է հրապարակել, որի գլխավոր նկարը դրել է իր նախագահ Իլհամի նկարը, վերնագիրն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ Если не он, то кто?: Մի ամբողջ էջ նկարագրել է Ալիևին, նրա թվացյալ հարգանքը ժողովրդի մոտ, նրա լավ նախագահ լինելը /նյութը ամբողջությամբ չկարողացա կարդալ/: Ֆաթուլլաևը երևի մոռացել է , որ վերջին մեկ տարում Իլհամ Ալիևն է նախագահը ու նրա ղեկավարման տարիներին երկրի տնտեսությունը անկում ապրեց, դոլլար-մանաթ տատանումները սովորական դարձան ժողովրդի համար, նավթի գները տարվա մեջ մի քանի անգամ անկում ապրեցին, տեղի ունեցավ ապրիլյան մարտերը՝ զոհեր, վիրավորներ, ավերածություններ, Իլհամ Ալիևը հանդես եկավ հրադադարի խնդրանքով և այլն:

 


Այսքանից հետո, եթե այդ կայքի խմբագիրը կարողացել է ամբողջ Ադրբեջանում Իլհամ Ալիևին փոխարինող չգտնել, ապա հարևան երկրի բնակչության վիճակը իրոք շատ լուրջ է:

 

Աշոտ Ասատրյան