Նարեկ Գալստայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր իմացա, որ Հայաստանում Կուբայից փախստականներ կան: Ապրում են գերխայտառակ պայմաններում Դավիթաշեն գյուղում, էս ցրտին անգամ տաքացնելու ոչ մի գործիք չունեն: Անգլերեն ու, բնականաբար, հայերեն չեն խոսում, երիտասարդ ընտանիք է՝ երկու մանկահասակ երեխաներով: Փախել են Կուբայի իշխանություններից, ինչ-որ մեկը խոսք է տվել, որ եթե գան Հայաստան, ապա այստեղից կտանեն Մեքսիկա, հետո էլ, երևի, Ամերիկա կհասնեն: Դաժան վիճակ է, հուսամ լրատվամիջոցներն ինչ-որ կերպ այս խնդրին ուշադրություն կդարձնեն, որովհետև պատկան մարմինները, ինչքան հասկացա, խորապես թքած ունեն: Իհարկե, ամեն ինչ կանենք, որ ինչ-որ կերպ վիճակը մեղմացնենք, բայց, կարծում եմ, խնդրին ավելի խորքային լուծում է պետք...