Ընտրություններից ընտրություն հայտնվող, դատարկ խոստումներ տվող քաղաքական գործիչներից հոգնած ժողովրդի համբերության բաժակը լցվել է:


Երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները, ժողովրդին լուրջ խորհելու առիթ է տվել և եթե նախկինում մարդկանց չէր հետաքրքրում, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, ապա հիմա այն խնդիրները որոնք թվեցինք, ծնել է վաղվա բարեկեցիկ ապագայի համար պայքարելու մոտիվացիա: Սա հիմնական շարժառիթն է ներկայումս ձևավորված հանրային պահանջի՝ քաղաքական դաշտում տեսնել մեկի, ով իր գործունեության շրջանակներում նեցուկ է կանգնում ժողովրդին, ով իր գործունեության արդյունքում տնտեսության զարգացումն է խրախուսում:
Վերոնշյալ արժանիքները համադրելով պարզ է դառնում, թե ում մասին է խոսքը:

 

Անկասկած Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի թեման շատերի մարած հույսն է կենդանացրել, շատերին վաղվա օրվա համար պայքարելու խթանիչ է հանդիսացել, սակայն այդ վերադարձը լուծելու է ոչ միայն սոցիալտնտեսական հարցեր, այլև քաղաքական դաշտն է որակապես բարելավելու: Անվիճելի փաստ է, որ Ծառուկյանն իր խարիզմատիկ կերպարով ունակ է, անգամ միակն է, ում շուրջ կարելի է կոնսոլիդանալ, համախմբվել մեկ ընդհանուր ազգային գաղափարի շուրջ: Անցել են ժամանակները կեղծ խոստումներով էլեկտորատին ապակողմնորոշելու և ԱԺ խցկվելու համար, երկրի առաջ ծառացած խնդիրները լուծման կարիք ունեն, չի կարելի այն հետաձգել կամ շրջանցել, իսկ այդ խնդիրների լուծման բանալին Գագիկ Ծառուկյանի ձեռքում է, մարդ ով իրական մտահոգվածություն ունի երկրի և ժողովրդի ապագայի նկատմամբ, մարդ ում խոսքը գործով է ապացուցվում:


Գագիկ Ծառուկյանի անձը ժողովրդի աչքերում դիտարկվում է որպես ուժի, անշահախնդրության, հաստատակամության և պայքարի մարմնացում:

 

Սարգիս Հարությունյան