Թանկարժեք քարերը կապված են այն ամսվա հետ, որի ընթացքում ծնվել է մարդը։ Likeni.info կայքը գրում է, որ քարը շատ բան կարող է պատմել մարդու անձի մասին։

 

• Նռնաքար՝ հունվար։ Հունվարին ծնված անձինք վերլուծական միտք ունեն։ Կարեկցող են և սիրող։ Միշտ պատրաստ են աջակցել, երբ դիմացինը զգում է դրա կարիքը։

 

1

 

• Ամետիստ՝ փետրվար։ Հանգիստ և նուրբ բնավորություն ունեն։ Ցանկանում են խաղաղություն պահպանել, որքան հնարավոր է։ Կոնֆլիկտային չեն, ապրում են իրենց աշխարհում։ Կարող են կտրված լինել շրջապատող աշխարհից, բայց մտածողությունը բարձր մակարդակի վրա է։

krassiviy-kamen

 

• Ակվամարին՝ մարտ։ Այս քարը մաքրում է մարդուն, ով ծնվել է մարտ ամսին։ Նրանք առողջ են, միշտ երիտասարդ ու սիրող։ Հեշտությամբ են շփվում, արդար են։

 

aquamarine_gameli2016-3f

 

• Ալմաստ՝ ապրիլ։ Ալմաստը խորհրդանշում է սերը։ Ապրիլին ծնված մարդիկ կայուն են, հրաժարվում են հանձնվել։ Սակայն այս առանձնահատկությունը նրանց նաև կամակոր է դարձնում։ Միշտ հավատարիմ են մնում իրենց համոզմունքներին։

 

Diamonds

 

• Զմրուխտ՝ մայիս։ Մայիսին ծնված մարդիկ սովորաբար հավաքույթների «հոգին են»։ Կարող են միավորել լիովին տարբեր անձանց։ Կարեկցող են, հավատարիմ և նվիրված ընկերներ:

 

maxresdefault

• Մարգարիտ՝ հունիս։ Հունիսին ծնված մարդիկ յուրահատուկ են։ Այս թանկարժեք քարը կապված է անմեղության, ինչպես նաև պատմության և միֆերի հետ։

 

13

 

• Ռուբին՝ հուլիս։ Այս ամսին ծնված մարդիկ ինքնավստահ են։ Հազվադեպ են խաբում, աշխատում են իրականություն դարձնել խոստումներն ու հայտարարությունները։

 

94f086719bce52a18714f9da78e309f6-1

 

• Ձիթակն՝ օգոստոս։ Շատախոս են։ Կարող են ընկերանալ ցանկացածի հետ։ Սիրալիր են, կարող են հեռացնել դեպրեսիան և չարը։

 

jewellerymag-ru-1-peridot-stone

 

• Սապֆիր՝ սեպտեմբեր։ Հանգիստ են, հավաքված, կարելի է ասել՝ ինչ-որ չափով սառը։ Շատ խելացի են, բայց հազվադեպ են լիովին անկեղծանում։ Որպես կանոն՝ հեղինակություն ունեցող աշխատանք են ստանում, սակայն ժամանակ է պահանջվում՝ նրանց վստահելու համար։

 

20150918-131610-72866e1c

 

• Ծիածանաքար՝ հոկտեմբեր։ Երբեք չեն ձանձրանում։ Չնայած հանգիստ են թվում՝ սիրում են արկածներ։ Կարող են փորձել ուշադրություն չգրավել, սակայն դա ոչ միշտ է ստացվում:

 

10-18

 

• Ցիտրին՝ նոյեմբեր։ Հաջողությունը սովորաբար հետապնդում է նրանց։ Խոսքը հատկապես վերաբերում է ֆինանսներին։ Ուրախ և լավատես են։ Դրական էմոցիաներ են հաղորդում։

 

140128173544_big

 

• Փիրուզ՝ դեկտեմբեր։ Որպես կանոն՝ անվրդով են։ Միշտ կաջակցեն ձեզ ու կպաշտպանեն։

 

12-14

 

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը