Տարվա ցուրտ եղանակին ավելի լավ է օրը սկսել թեյով կամ մեկ այլ համեղ ըմպելիքով: Օգտակար ըմպելիքը պատրաստելու համար բաղադրամասերը պետք է ինքներդ ընտրեք: TakProsto.cc -ն ներկայացրել է ըմպելիքների բաղադրատոմս, որոնք ձեր օրգանիզմից կհանեն տոքսիները: Անանուխի մաքրող թեյ Բաղադրությունը 4 թ/գ համեմի սերմ 4 թ/գ սամիթի արմատներ 2 թ/գ չաման (тмин) 2 թ/գ սև պղպեղ 2թ/գ աղացած կոճապղպեղ Թարմ անանուխի 15 տերև 3 կտոր կիտրոն Խառնեք բոլոր բաղադրամասերը: Մանրացրեք կոճապղպեղն անանուխի հետ: Ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները և վրան 400 մլ ջուր լցրեք, եռացրեք և թողեք կրակի վրա 5 րոպե:
Թրմեք ևս 3 րոպե: Զարդարեք թեյը մի կտոր կիտրոնով: Այուրվեդյան թեյ «Դետոքս» Բաղադրությունը 1թ/գ քերած կոճապղպեղ 1թ/գ քրքումի փոշի 2թ/գ համեմի սերմ 2թ/գ չամանի սերմ 2թ/գ սամիթի սերմ 2թ/գ կանաչ թեյ Բոլոր բաղադրիչները լցրեք թեյնիկի մեջ և վրան լցրեք տաք, բայց ոչ եռացրած ջուր: Թողեք՝ թրմվի 5 րոպե: Այնուհետև անմիջապես լցրեք բաժակի մեջ և խմեք: Դետոքս ըմպելիք խնձորի քացախով Բաղադրությունը 1ճ/գ խնձորի քացախ Կես կիտրոնի հյութ 1թ/գ մեղր Քացախի վրա լցրեք 1 բաժակ տաք ջուր, ավելացրեք կիտրոնի հյութը և քաղցրացրեք այս ամենը մեղրով:
Կիտրոնով, կոճապղպեղով և ռեհանով սառը թեյ Բաղադրությունը 2 կիտրոն 5 կտոր կոճապղպեղի արմատներ Ռեհանի 10 թարմ տերև 3թ/գ մեղր Կիտրոնը բաժանեք երկու մասի և հյութը քամեք: Հյութը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք մյուս բաղադրամասերը և վրան տաք ջուր լցրեք: Թողեք՝ սառչի: Կարելի է հյուրասիրել սառույցով: Կոճապղպեղով և ցիտրուսով օգտակար թեյ Բաղադրությունը 2թ/գ կոճապղպեղի քերած արմատներ 3ճ/գ կիտրոնի թարմ քամած հյութ 1թ/գ մեղր 1հատ դարչին 2թ/գ կանաչ թեյ Կաթսայի մեջ լցրեք կանաչ թեյը, ծածկեք կափարիչով, թողեք՝ թրմվի 2 րոպե: Այնուհետև մնացած բաղադրիչները դրեք նույն կաթսայի մեջ և թողեք ևս 3 րոպե մնա: հյուրասիրեք տաք վիճակում: Քաղցր և համեղ կանաչ թեյ:
Բաղադրությունը 3ճ/գ կոճապղպեղի քերած արմատներ 3թ/գ կանաչ թեյ Թարմ անանուխի 2 տերև 1ճ/գ մեղր 3 նարնջի հյութ Կես լիտր ջուրը եռացրեք, այնուհետև եռացող ջրի մեջ լցրեք կոճապղպեղը և թողեք 5 րոպե: Վերցրեք ըմպելիքը կրակի վրայից և ավելացրեք կանաչ թեյ և անանուխ: Թողեք՝ թրմվի 5 րոպե, ապա քամեք: Ավելացրեք մեղր՝ ըստ ճաշակի, թողեք ըմպելիքը սառչի և ավելացրեք նարնջի հյութը: Ազնվամորիով և կանաչ թեյով կոկտեյլ Բաղադրությունը 1 բաժակ սառը կանաչ թեյ 100մլ բնական յոգուրտ՝ առանց հավելումների 100գ սառեցրած ազնվամորի 1բանան 1թ/գ մեղր 1տուփ վանիլային շաքար Սառույց Խառնեք բոլոր բաղադրիչները խոհանոցային կոմբայնի (блендер) մեջ:
Երբ ստանաք համասեռ զանգված, լցրեք բաժակների մեջ և հյուրասիրեք: Ներկայացված ըմպելիքները ոչ միայն մաքրում են աղիները, այլև ամրացնում են իմունային համակարգը և օգնում են մի քանի հիվանդությունների դեմ պայքարում: