Պալմիրայում չեմ եղել, սակայն վերջին մի քանի տարում, համացանց մուտք գործելով, անընդհատ բացել եմ Պալմիրայի շնությունները պատկերող էջը. ուղղակի «աննորմալ» ձգում էին այդ նկարները: Իսկ այսօր ես նույնիսկ դեմ չեմ լինի, եթե սիրիական մահմեդական արմատականներն ամբողջությամբ ոչնչացնեն այդ հրաշալիքը:
Երևի դա պետք է լինի այն գինը, որը կստիպի Օբամային, որի առաջին ընտրության ժամանակ ոգևորությանս չափ ու սահման չկար, հասկանալու, որ Սիրիայում ընթանում է ոչ թե քաղաքացիական պատերազմ ընդդեմ Բաշար ալ Ասադի, այլ պատերազմ ընդդեմ քաղաքակրթության՝ քաղաքակրթական պատերազմ, և որ պետք է ոչ թե Պուտինի հետ խնդիրներ դնի ու հանի, այլ նրա հետ համագործակցելով՝ Սիրիան ու Իրաքն ազատի քաղաքակրթական աղետից:
Ու բազմիցս եմ մեջբերել Ու. Չերչիլի օրինակը, որ, լինելով հակակոմունիստ ու ստալինատյաց, դաշնակցեց վերջինիս հետ ընդդեմ ավելի մեծ վտանգի, որ սպառնում էր հենց Անգլիային, թեև այդ վտանգը ես չէր բնորոշի որպես քաղաքակրթական, քանի որ գրավելով Փարիզը՝ Հիտլերը ձեռք չտվեց քաղաքին:
Վախթանգ Սիրադեղյան