Ինչպես և ակնկալվում էր, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցը Ադրբեջան որակապես նոր թափ կհաղորդի երկկողմ ռազմավարական գործակցությանը. Նախատեսվող այցելությանը Իսրայելի կողմից տրվող խիստ կարևորության մասին է խոսում այն, որ այցի հետ կապված մեկնաբանություններ է կատարել իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Քոհենը.

 

Այցելության նախաշեմին Մոսադի ղեկավարի կողմից տրված հարցազրույցը աննախադեպ է այն առումով, որ Իսրայել-Ադրբեջան երկկողմ ռազմավարական գործակցության պաշտպանական ու էներգետիկ բաղադրիչներին ավելանում է համագործակցությունը անվտանգության ոլորտում. Ի դեպ, ինչպես հայտնել է Յոսի Քոհենը, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության մասին առաջարկը պաշտոնապես եկել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ' Նեթանյահուի այցելության նախաշեմին. Նրա խոսքով, առաջիկա օրերին այս ուղղությամբ կպատրաստվի կողմերի միջև փոխըմբռնման մասին պաշտոնական փաստաթղթի վերջնական տարբերակը. Հուշագրի համաձայն, կողմերը պարտավորվում են համագործակցել անվտանգության համընդհանուր սպառնալիքների հարցում. Իսրայելական կողմը նախատեսում է Ադրբեջանին հատկացնել և տեղադրել անվտանգության արդիական սարքավորումներ. Ըստ հուշագրի, երկու երկրների հատուկ ծառայությունները կհամագործակցեն ահաբեկչության պայքարում, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում.


Հուշագրի ուշագրավ կետերից մեկը վերաբերում է համագործակցությանը հեղաշրջումների կանխման հարցում. Սա նոր շեշտադրում է երկկողմ համագործակցությունում, և նշանակում է, որ Իսրայելն այսուհետ իր վրա է վերցնում Ալիևի իշխանության պահպանման երաշխավորության հարցը. Պակաս կարևորություն չունի հուշագրի այն կետը, ըստ որի կողմերը նախատեսում են ձևավորել բազմակողմանի տարածաշրջանային դաշինքներ. Կարելի է հաստատել, որ այս վերջին կետը հասցեագրված է Իրանին. Եթե մինչև հիմա Մոսադը Իրանի ուղղությամբ իր գործողություններում բավական զգուշավոր էր և հերքում էր Ադրբեջանի տարածքը օգտագործելու հանգամանքը, ապա հուշագրի համաձայն թե ադրբեջանական, և թե իսրայելական կողմերն արդեն բացահայտորեն բարձրաձայնում են այն.
Մյուս կողմից, տրամաբանական է ասել, որ ըստ հուշագրի, դաշինքների ձևավորման մասին դրույթը ներառվել է փաստաթղթում ադրբեջանական կողմի առաջարկությամբ' որպես հակակշիռ հայ-ռուսական միացյալ զորամիավորման ստեղծմանը.
Եթե ամփոփենք Յոսի Քոհենի հարցազրույցում հնչեցված դիտարկումները, ապա կարող ենք հաստատել'


1. Իսրայելը տալիս է Ադրբեջանի ոչ միայն պաշտպանության, այլ այսուհետ արդեն անվտանգության ապահովման երաշխիքներ
2. Ւսրայելը հանձն է առնում Ալիևի իշխանության պահպանման հարցը
3. Իսրայել-Իրան հակասությունները Հարավային Կովկասում ուղիղ կերպով առճակատվում են
4. Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունն ընդունում է առավել ընդգծված հակահայկական, հակառուսական ուղղվածություն.
5. Անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագորկացությունը կարող է իր առջև խնդիր դնել ձևավորելու դաշնակցային միություն' այլ երկրների ներգրավմամբ և միտված է հակակշռել Հայաստանի ու ՌԴ միջև
անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգին, ինչպես և հայ-ռուսական միացյալ զորամիավորմանը.

 

Կարեն Վերանյան