Ապշերոնյան սուլթանը որոշել է վերջնական լուծել թալիշների,լեզգինների և այլ բնիկ ազգերի խնդիրն Ադրբեջանում...Ավելի կոնկրետ,Բաքվում ցանկանում են գնալ տարածաշրջանների "օպտիմալացման" ուղղով՝մի քանի շրջանների միավորմամբ մեկ մարզի մեջ...Հիշեցնեմ,որ և՛Հայաստանը,և՛Վրաստանը այդ ուղղով անցել են...


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Իլհամ Ալիևի շահերը սպասարկող Ֆազայիլ Աղամլին գտնում է,որ Ադրբեջանը կարելի է բաժանել 7-8 մարզերի՝61 (Վիկիպեդիայում 66 է) շրաջնների միավորելու միջոցով...Ըստ ազերի երեսփոխանի,այդպիսով կձևավորվեն հզոր մարզեր,որոնք կզբաղվեն սեփական բարեկեցությանբ և կենտրոնական իշխանություններից ավելի քիչ գումար կխնդրեն...Ադրբեջանցի ևս մեկ օրենսդիր՝Վահիդ Ահմեդովը,կողմ արտահայտվելով այս ծրագրին նշում է,որ այդպիսով կկրճատվեն նաև պաշտոնյաների թիվը,որոնք ծանր բեռն են դարձել Ադրբեջանի պետական բյուջեի համար..."Վեշրջին 12 տարվա մեջ երկրի նախագահը 36 միլիարդ մանաթ է հատկացրել շրջաններին,որը կազմում է 42-43 միլաիրդ դոլլար...",-դժգոհել է Աղամլին...Վերջինս նաև դժգոհել է,որ այդ գումարների մեծ մասը գնացել են տեղի բյուրոկրատական ապարատի աշխատավարձերի վրա...
Իլհամ Ալիևն իր այս ծրագիրն առաջ է տանում սոցիալական քողի տակ՝չբացահայտելով իրական նպատակները...


Սակայն,եթե ՀՀ-ի համար "մարզացման" գործընթացը ոչ մի վտանգ իր մեջ չէր պարունակում,ապա Ադրբեջանի համար այն կարող է ճակատագրական լինել...98-ամյա ադրբեջանցի ազգը և Ադրբեջան պետությունը ձևավորվել են մի տարածաշրջանում,որտեղ կան ԲՆԻԿ ժողովուրդներ,որոնք չնայած Բաքվի կողմից վարվող թրքացման քաղաքկանությանն ամբողջությամբ չեն ձուլվել և ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում...Ադրբեջանցիները վարչական բարեփոխումների անվան տար կփորձեն դե յուրե մասնատել այն տարածաշրջանները,որոնք բնակեցված են բնիկներով...Օրինակ՝հարավ-արևելյան Ադրբեջանի պաշտոնապես մեծամասամբ թալիշներով բնակեցված 3-4 շրջանները,որտեղ այդ ազգի ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում,կմիացնեն դրանցից հյուսիս ընկած և թուրք-ազերիներով բնակեցված շրջանների հետ,որի արդյունքում թալիշները կկազմեն փոքրամասնություն իրենց պատմական հայրենիքի մի մասում,որտեղ ազերիները մի առանձին մարզ կհիմնեն...Նույնը կարվի երկրի հյուսիսային շրջանների հետ,որտեղ կոմպակտ բնակվում են լեզգինները,ավարները, մահմեդականացված վրացիները...Օրինակ՝լեզգիններով բնակեցված շրջանները կբաժանվեն մի 2-3 մարզերի մեջ,որի արդյունքում լեզգիները ոչ մեկում մեծամասնություն չեն կազմի...Նույնը կարվի թաթերի նկատմամբ,որոնք հիմնականում բնակվում են Ադրբեաջնի հյուսիս-արևմուտքում...Այսպիսով,Իլհամ Ալիևը փորձում է շարունակել իր հոր՝Հեյդարի, Ադրբեջանի բնիկ ժողովուրդների թրքացման և նրանց ուժերի մասնատման և ձուլման քաղաքականությունը...


Սակայն հարցը նրանում է,որ այդ ազգերը՝թալիշները,լեզգիները,թաթերը և այլն կարող են դա հանգիստ չընդունել և համատեղ պայքար սկսել Բաքվի դեմ...Արցախյան պատերազմի ժամանակ՝1993 թ-ի հունիս-օգոստոս ամիսներին թալիշներն արդեն էին իրենց ինքնավարությունը հռչակել Ադրբեջանում,որը զենքի ուժով ճնշվեց Հեյդար Ալիևի կողմից...Ժամանակին անջատողականները բավական ակտիվ էին նաև Հարավային Լեզգիստանում,որը գտնվում է Ադրբեջանի կազմի մեջ...

 

Այստեղ ակտիվ էին "Սադվալի" անդամները...Վերջին տարիներին տարբեր մեթոդներ կիրառելով՝սկսած սոցիալական ծրագրերից վերջացրած ձերբակալություններով և մարդասպանություններով, Իլհամ Ալիևին հաջողվել է ճնշել անջատողական շարժումներն ադ տարածաշրջաններում...Սակայն ոչ ոք չի կարող կանխատեսել,թե ինչ իրավիճակ կստեղծվի այդտեղ,եթե Իլհամ Ալիևը երկիրը "մարզացման" քաղաքականության քողի տակ մասնատի Թալիշստանը և Լեզգիստանը...


Հ.Գ.Ժամանակին,հենց նույն "մարզացման" քաղաքականության շնորհիվ Արցախից անջատվեց նրա դաշտային մասը,որի հողերը միացվեցին հարևան թրքաբնակ շրջանների հետ՝հայերին դարձնելով այդտեղ փոքրամասնություն...Դրա արդյունքում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝անկլավ,շրջապատված թրքաբնակ շրջաններով...Հետագայում Բաքվի հակահայ քաղաքականության շնորհիվ հայերը մասսայաբար սկսեցին լքել այդ շրջանները,ինչպես նաև Նախիջևանը...Շարունակելով այդ քաղաքականությունը Բաքուն սկսեց թրքացնել նաև ԼՂԻՄ-ը...Ու արեց դա Շուշիի շրջանից՝վերջնական "փակելով" Գորիս-Ստեփանակերտ կապը...Սակայն ազերիների երազանքը չիրականացավ....Եկավ 1988 թ-ը ու Հեյդար Ալիևի ծրագրիրը ձախողվեց...Պատահական չէ,որ հետագայում Հեյդար բաբան միշտ ափսոփանքով էր հիշում,որ նա չհասցրեց հայաթափ անել Արցախը,ինչպես դա արեց Նախիջևանում...

 

Գագիկ Համբարյան