Ինչքան ձմեռվա ցուրտը սաստկանում է, այնքան մեծանում է գազի կարիքը ԱՀ այն հատվածներում, որտեղ այն դեռ չկա կամ էլ կա, բայց անջատված է պարտքերի պատճառով: Ինչքան սուր է բնական գազի կարիքը, այնքան ցավոտ են ադրբեջանցիների համար ԱՀ այն իշխանավորների հայտարարությունները, որոնցում ասվում է, որ Ադրբեջանը հանուն աստծո անվճար գազ է տալիս Վրաստանի հայկական եկեղեցուն: Ադրբեջանի քարոզչական պատերազմի պատասխանատուներն այս միտքն իբր մտածել էին աշխարհին որպես «բարի քեռի» ներկայանալու համար, բայց արի ու տես, որ ...:
Վիրքի հայ եկեղեցուն գազ մատակարարելու մասին այսօր ԱՀ-ում խոսում են բոլորը' մեծ և փոքր, կուսակցական և անկուսակցական, հոգևոր և աշխարհիկ գործիչներ: Հիմանականում նշում են, որ գազը տալիս են հայ եկեղեցուն ոչ թե հանուն աստծո, ինչպես ասել են ժամանակին, այլ' հանուն սատանայի: Ըստ ԱՀ քաղաքացիների' հանուն աստծո եթե գազ մատակարարող լինեին, սեփական ժողովրդին կապահովեին, թեկուզ օրինակ նարդարանցիներին:
Թեմայի շուրջ տեսահոլովակներն արդեն տարածում են նաև իրանական ցանցերը, որոնցում «ԱՀ այդ քաղաքականությունը» քննադատում է բանտում վանդակավոր արևի հույսին մնացած Թալեհը:
Արտյոմ Տոնոյան