Էսօր հերթական անգամ Քաղցրաշեն գյուղի խաղողագործները հավաքվել են կառավարության դիմաց։ Նրանց ուզածն ընդամենը իրենց մթերած խաղողի փողը ստանալն է։ Երկրորդ տարին է գյուղացիներին խաբում են։ Վարաչապետ, նախարար, մարզպետ, գործարանի տեր, բոլորը խաբում են։ Այդ գյուղացիները թաղվել են պարտքերի մեջ, թաղվել են նախկին ու ներկա վարչապետների, նախկին ու ներկա գյուղնախարարների սուտ խոստումների պատճառով։ Նրանցից մի մասի երեխաները հնարավոր է սահմանում են։
Սահմանում են, որպեսզի այս իշխանավորները հանգիստ զբաղվեն իրենց բիզնեսներով։ Լավ էսքան միջոցներ եք կուտակել, էսքան թալանել եք, չեք ուզում գոնե այս մարդկանց փողերը տաք, նրանք ողորմություն չեն խնդրում, նրանք իրենց մթերած խաղաղի փողն են ուզում։
Ձեր էդ «մեծ-մեծ» գաղափարները, որ ամեն օր շաղ եք տալիս, քանի կոպեկ արժե, եթե էս փոքրիկ հարցը չեք ուզում լուծել։ Գնացեք նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից վերցրեք էդ փողերը, նա Երեւանի կենտրոնում վերանորոգված հսկա մի բնակարան է գնել ու հիմա քանդում է, նորից վերանորոգելու համար։ Չի փոխվի ոչինչ երկրում, մինչեւ հստակ չվորոշվի, որ պետությունից գողացածը վերադարձվում է։ Եւ արտաքին պարտքն էլ հնարավոր է փակել միայն այդ ճանապարհով։
Էդիկ Բաղդասարյան