Թերևս ժամանակն է, որ ճանապարհների անվտանգության ապահովումը դառնա այնքան կարևոր, որքան մեր զինվորների անվտանգությունն է: Մի քանի անգամ ավելի շատ մարդ է մահանում վթարներից, քան ռազմական գործողություններից ու առհասարակ զինված ուժերում: Միշտ եմ ասել ու շարունակում եմ ասել, բանակում ծառայելն ավելի անվտանգ է, քան քաղաքացիական կյանքը:
Մայրուղիներում լուսավորություն է պետք ապահովել, այո թանկ է, բայց մեր կյանքն ավելի թանկ է, գծանշումներով ու ճանապարհային նշաններով պետք է հագեցված լինեն մեր բոլոր ճանապարհները: Հատկապես լեռնային հատվածներում տեղեր կան, որ նույնիսկ արգելապատնեշներ չկան ու անփորձ և ճանապարհը չիմացող վարորդը կարող է փորձանքի գալ:
Միայն ՃՈ հաշվարկների կամ արագաչաերի տեղադրմամբ հարցը չի լուծվի, ճանապարհների որակն է վատը՝ արգելապատնեշներ, լուսավորություն, ճանապարհային նշաններ, ոչ հարթ ասֆալտ: Մի բան էլ, երբ փորձանք է լինում, անկախ այն բանից, թե ում հետ է դա եղել, հումոր անելը անդաստիարակություն է մեղմ ասած:
Զոհրապ Եգանյան