BlogNews–ը հավատում է, որ այն մարդիկ, ովքեր առանց հետին մտքի բարի գործեր են անում, անպայման պարգևատրվում են։ Եվ չի բացառվում, որ այդ պարգևը շատ ավելին կլինի, քան նրանք կարող էին պատկերացնել։
Այդպիսի պարգևատրման արժանացավ նաև ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բնակիչը՝ Քեյսի Սիմսոնը։ Քեյսին աշխատում է տեղի սրճարաններից մեկում։ Մի օր նրա մոտ մի կին եկավ և ընդամենը մեկ բաժակ ջուր պատվիրեց, որն արժեր 37 ցենտ։ Նա խմեց ջուրը և լքեց սրճարանը, սակայն լքելուց առաջ նա հսկայական թեյավճար թողեց Քեյսիին՝ $500–ի չափով։
Բացի թեյավճարից՝ կինը մի անձեռոցիկ թողեց սեղանին, որի վրա գրված էր առատաձեռնության պատճառը։ Բանն այն է, որ հենց նույն օրը Քեյսիին մի տխուր կին էր հանդիպել սուպերմարկետում։ Տղան ոչ միայն մխիթարել էր կնոջը, այլ նաև վճարել նրա փոխարեն։ «Ես ընդամենը $17 եմ վճարել, սակայն փողը կարևոր չէ։ Ես ուզում էի ցույց տալ նրան, որ ինձ համար մեկ չէ իր տխրությունը», - ասում է Քեյսին։
Սրճարանի կինը այդ տարեց կնոջ դուստր էր, ում մայրը չափազանց հուզված էր եղել ամուսնու մահվան 3 ամյակի պատճառով։ Կնոջ արցունքները նկատել էր միայն Քեյսին և օգնել էր նրան։
Ահա, թե ինչ էր գրված անձեռոցիկի վրա․
«Իմ մայրիկի համար ամենածանր օրերից մեկը պայծառացավ Ձեր շնորհիվ։ Դուք վճարել եք նրա փոխարեն և ասել, որ նա շատ գեղեցիկ կին է։ Հորս մահից հետո նա երբեք ադպես չէր ժպտացել, ինչպես այսօր։ Մայրս օգնություն չէր խնդրել, սակայն դուք նրան երջանկացրիք»։