Պատմության մեջ այս օրը 1920թ. նոյեմբերի 29-ին խորհրդային զորամիավորումները Ադրբեջանից ներխուժեցին Հայաստան: Զորամիավորումների կազմում էին 1-ին հանրապետության մեջ որպես 5-րդ շարասյուն եղած բոլշևիկները Սարգիս Կասյանի գլխավորությամբ: Սա դեռևս սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարի ընթացքում ռուս-թուրքական մերձեցման կետերից մեկն էր, որի համաձայն թուրքերը պետք է հարձակվեին Հայաստանի վրա, իսկ ռուսները մեզ օգնելու նպատակով մտնեին Հայաստան և խորհրդային օկուպացիայի ենթարկեին: Հիշեցնենք, որ զորամիավորումների մուտքի ժամանակաշրջանում Հայաստանը պաշտպանվում էր թուրքական հարձակումից: Հետագայում Հայաստանի խորհրդային օկուպացիան վերջնականորեն ստորագրվեց 1920թ. դեկտեմբերի 2-ին: Փաստացի Առաջին հանրապետությունը հարվածի տակ էր հայտնվել թե՛ ներսից, թե՛ դրսից: Մի կողմից քեմալաբոլշևիկյան (ռուս-թուրքական) դաշինքն էր, մյուս կողմից հայ բոլշևիկներն իրենց հակապետական գործունեությամբ:
Հ.Գ. Ինչ տարբերություն կարող է լինել 1920թ. հայ բոլշևիկների հակապետական գործունեության և այժմեան ՀՀ քաղաքական համակարգի միջև: Ոչ մի տարբերություն էլ չկա: Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի զգալի մասը, թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն ըստէության չի տարբերվում 1920թ. հայ բոլշևիկներից և պատրաստ է կոռուպցիոն լծակները պահպանելու կամ դրանց տիրանալու համար երկիրը հանձնել ռուսներին:
Դավիթ Ֆիդանյան