2008 թվականին, երբ Սեյրան Օհանյանը նշանակվեց ՀՀ Պաշտպանության նախարար, որոշ ժամանակ անց սկսեցին նյութեր հրապարակվել, որ նա Վահագնի թաղամասում շքեղ առանձնատուն է կառուցում: 2008 թվականից արդեն անցել է 8 երկար ու ձիգ տարիներ, տվյալ նյութը դեռ արդիական է, առանձնատունը դեռ կառուցվում է: Ավելի հնարամիտները նույն նյութը վերցրել, փոխել են նախկին նախարարի անունը նորով ու նույն ձև շարադրում են:


Հիմա, կամ մեր երկու նախարարները ընդհանրապես հեռու են առանձնատուն կառուցելուց, քանի որ 8 տարվա մեջ առաջինը մի առանձնատուն չի կարողացել ավարտին հասցնի իսկ երկրորդն էլ նախարար նշանակվելու հաջորդ օրը սկսել է շարունակել նախորդի գործը, կամ որոշ մարդիկ շատ սխալ պատկերացում ունեն առանձնատան ու դրա կառուցելու ժամանակի մասին կամ էլ սա Վահագնի թաղամասի կողմից իրականացվող գովազդային ակցիա է: Վերջին տարբերակին ես չեմ հավատում: