Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել «X Factor»-ի ժյուրիի երեկվա պահվածքը, որտեղ նրանք բոլորը ու առաջնահերթ՝ սրամիտ Գարիկ Պապոյանը ծաղրի են ենթարկում գյուղաբնակ Եղիշեին, ով կատարում է Գուրգեն Դաբաղյանի երգերից։

Հումորասեր ու «սարկազմիկ» Պապոյանին ուզում եմ ցույց տալ ու հիշեցնել իր՝ ոչ վաղ անցյալի մի քանի լուսանկար, որտեղ նա դեռ հնարավորություն չուներ վիրահատությամբ իրեն կարգի բերելու ու թանկարժեք շորերի միջոցով բարվոք տեսք ունենալու։ Նման արտաքին տեսքով ու կաշկանդվածությամբ նա, իր իսկ տրամաբանությամբ, ավելի լավ կարող էր հողագործությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվել, քան Եղիշեն։ Պարզապես բախտի բերմամբ, թե պատահմամբ նա հովվությամբ զբաղվելու ուղուց շեղվել է։ 
Ցավալի է միայն այն փաստը, որ նշված ժամանակներում Գարիկին չի հանդիպել իր նման «հումորով լեցուն» մի անձնավորություն ու նույն «կայֆերը չի վառել» նրա վրա, կամ գուցե եղել է նման բան, պարզապես կադրում չի հայտնվել։