Թուրքիան միաձայն պաշտպանում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների ժամանակ։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի մասին զեկույցում։
Հարավային Կովկասին նվիրված գլխում ասվում է, որ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են եռակողմ համաձայնագիր ստորագրել ռազմական համագործակցության մասին։ Ընդգծվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին 2009-ի արձանագրությունները այդպես էլ չեն վավերացվել։
Եվրահանձնաժողովի զեկույցը քննադատել է Թուրքիային ընտրական համակարգը եւ քաղաքական կուսակցությունները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու գործում առաջընթացի բացակայության համար։
Արա Ալոյան