Սահակաշվիլին հենց այնպես չէր հայտնվել Ուկրաինայում: Նա Արևմուտքի աչքն էր, ականջները…Նա նրանց էմիսարներից մեկն էր, մայդանի խորհրդատուներից, գունավոր հեղափոխությունների փորձագետներից մեկը, որը վրացական վարդերի հեղափոխության փորձը պետք է փոխանցեր մայդանիստներին:Բնականաբար նրան պետք է պահեին, փայփայեին և լուջ պաշտոններ վստահեին, որին էլ մենք ականատես եղանք: Նա վայելում էր և վայելում է Արևմուտքի բարեհաճությունը, վստահությունը, աջակցությունը և ազատ ու անկաշկանդ քնննադատում էր աջ ու ձախ, նույնիսկ Պորոշենկոյին:


Նրա վերջին ելույթն այդ ամենի վառ արտահայտությունն էր և չկարծեք, որ այն համաձայնեցված չէր Արևմուտքի հետ…Անշուշտ համաձայնեցված էր և գուցե նպատակային….Նա որպես իրենց խոսափող արտահայտեց դժգոհությունը Ուկրաինայի ներկա իշխանություններից, բարձրաձայնեց կոռուպցիայի, կաշառակերության, ամենաթողության ու թալանի մասին: Այնպես որ, Ուկրաինան նոր ցնցումներ կապրի ու նոր մայդանններ կլինեն….


Չի բացառվում նաև, որ Սահակաշվիլին մեծ դերակատարություն ունենա այդ գործընթացներում: Միշիկոն դեռ պետք է Արևմուտքին….

 

Ռոբերտ Մելքոնյան