ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

 

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը պատերազմական գործողությունները կանխելու որևէ քաղաքական ներուժ չունի և, իմ համոզմամբ, պաշտոնական Երևանի համար երկկողմ հանդիպումներն իմաստ ձեռք կբերեն միայն այն ժամանակ, երբ որոշում կայացվի սեփական բանակցային դիրքերը սկզբունքորեն վերանայելու վերաբերյալ: Ընդ որում, մեր բանակցողները պետք է կարողանան ոչ միայն ընդամենը մերժել ներկայումս սեղանի վրա եղած կարգավորման տարբերակներն, այլև միջնորդներին ու ադրբեջանական կողմին նաև փաստարկված այլընտրանք առաջարկել: Այդ այլընտրական տարբերակը գոյություն ունի:Մենք ընդամենը մի քանի ամիս շունչ քաշելու ժամանակ ունենք ու եթե այս հարաբերական դադարը չկարողանանք օգտագործել հավուր պատշաճի, ապա նախաձեռնությունը կրկին կհանձնենք հակառակորդին և այս անգամ սեփական անճարակության համար վճարելիք գինը կարող է տասնապատիկ անգամ ավելի թանկ նստել մեզ վրա: