Եվրամիությունը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմի ձերբակալության համար: ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության հարցերով ղեկավար Ֆեդրիկա Մոգհեինիին խիստ քննադատել է Թուրքիային և կոչ արել անհապաղ ազատ արձակել քաղաքական գործիչներին:
Նա նաև կոչ է արել Անկարայում բոլոր դեսպաններին հավաքվել և կայացնել որոշում Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ: Նա ձերբակալման լուրը համարել է «վատ լուր Թուրքիայի համար»:
Կարեն Հովհաննիսյան