Ադրբեջանցի և պակիստանցի զինվորական պաշտոնյանները քննարկել են երկու երկրների ներկայիս ռազմական վիճակը և մշակել են ծրագրեր հետագա համագործակցության համար:
Պայմանագիրը կնքվել է Ադրբեջանի ՊՆ-ի և Պակիստանի գլխավոր շտաբի միջև:
Այսպիսով Ադրբեջանը ձեռք է բերում նոր ռազմական դաշնակից: Ապրիլյան մարտերից հետո սա առաջին լուրջ քայլերից էր, որը կատարեց Զաքիր Հասանովը, որպեսզի ամրապնդի իր դիրքերը:
Սակայն Ադրբեջանին սեփական դիրքերը ամրապնդելու հարցում անգամ Թուրքական բանակը և վարձու ահաբեկիչները չեն կարողանում օգնեն, Պակիստանը ճիշտ է հավելյալ ուժ է իրենից ներկայացնում, բայց դժվար կարողանա մեծ օգնություն ցուցաբերի հիմա Ադրբեջանին, քանի որ բացի ռազմականից Ադրբեջանը այժմ ուրիշ ավելի լուրջ խնդիրներ ունի:
Սակայն մեզ էլ չէր խանգարի նոր ռազմական դաշնակիցներ գտնելը ու պայմանագրեր ստորագրելը:

 

Աշոտ Ասատրյան