Հոկտեմբերի 30-ին Վրաստանում անցկացվեց մեծամասնական ընտրակարգի երկրորդ փուլը, որի նախնական արդյունքներով Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած ՛՛Վրացական երազանք՛՛ կուսակցությւնը կրկին դառնում է խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժ:

 

Ընդ որում, այս անգամ Վրացական երազանքը նորընտիր խորհրդարանում ունենալու է սահմանադրական մեծամասնություն, այսինքն. 150 պատգամավորական մանդատից 115-ը տվյալ կուսակցության ներկայացուցիչներն են լինելու, ինչը նշանակում է, որ խորհրդարանական քվեարկություններով ՛՛Վրացական երազանքը՛՛ իրավունք է ունենալու սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու(անհրաժեշտ ձայների քանակը 113-ն է), օրինակ՝ նախագահի ընտրության կարգի մեջ փոփոխություն կատարել, այն է՝ ներկայիս ուղիղ ընտրական ձևից կարող է անցում կատարվել նախագահի՝ խորհրդարանի կողմից ընտրվելու ձևին:

 

Ի դեպ Սաակաշվիլիի ՛՛Միացյալ ազգային շարժումը՛՛ կունենա 27 ներկայացուցիչ, ՛՛Պատրիոտների ալիանսը՛՛՝ 6, ՛՛Արդյունաբերողներ՛՛-ից՝ մեծամասնական մեկ ներկայացուցիչ, ինչպես նաև մեկ անկախ պատգամավոր իր տեղը կազբաղեցնի Վրաստանի խորհրդարանում:
Հ.Գ. Մի խոսքով՝ ՛՛ինչ ուզենք կանենք՛՛ վիճակ ա...ու ով կարա բան ասի. իրապես վերոնշյալն ազատ և արդար ընտրությունների արդյունք է...