Երեկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ էին հավաքվել կուսակցության տարածքային մարմինների ներկայացուցիչները՝ փոխանցելու իրենց շրջանների հորդորն ու պահանջը առ այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն:


Բնավ չցանկանալով մեկնաբանել այն ինչ տեղի ունեցավ երեկ, հնարավոր չէ չնկատել,որ տեղական կառույցների ներկայացուցիչները եկել էին ժողովրդի խոսքն ու հույսը փոխանցելու, փոխանցելու ոչ միայն Գագիկ Ծառուկյանին այլ նաև այն բոլոր հոխորտացողներին, որոնք հոգու խորքում կարծում էին թե ժողովուրդը կարճ ժամանակում կմոռանա Ծառուկյանին:


Ինչպես ժամանկը ցույց տվեց ժողովուրդը Ծառուկյանին չի մոռացել, չի մոռացել ճիշտ նույնպես ինչպես Ծառուկյանը չի մոռացել նրանց նույնիսկ քաղաքականությունից դուրս, նույնիսկ այն ժամանակ, երբ զազրախոսները պնդում էին թե քաղաքականությունից դուրս գալուն պես կդադարեն Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ բոլոր բարեգործական ակցիաները:


Ինչպես ասում են՝ «շները հաչում են, քարավանը գնում է», իսկ ժողովուրդը լավ է հիշում, որ բոլորովին վերջերս Ծառուկյանի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում կայացավ Շեքսպիրյան 12-րդ փառատոնը, աշխարհահռչակ բեմադրող-ռեժիսյոր Ռոբերտ Ստուրուայի գլխավորությամբ Հայաստան եկան մշակույթի և արվեստի անվանի գործիչներ, ժողովուրդը չի մոռացել, որ արդեն բարի ավանդույթ է դարձել «Երիտասարդների միջազգային օրվան» ընդառաջ Հայ ուսանողները, Մեր ուսանողները արժանանում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակների, իսկ լիբանանահայ մեր հայրենակիցների ուսման վարձավճարները Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ վերցրել է իր վրա, միայն թե մերոնք իրենց լավ զգան, միայն թե մեր երիտասարդները հնարավորություն ունենան լավ կրթություն ստանալու և գումարի պատճառով չզրկվեն այդ հնարավորությունից, իրանցի մեր բարեկամներին էլ վերջին այցի ընթացքում նվիրաբերեց 200.000 ԱՄՆ դոլար, և միայն նրա համար, որ կարողանան պահպանել հայի էությունն ու ինքնիությունը այն էլ օտարի երկրում, վեհ պահեն Հայի անունը այն էլ իսլամական պետության մեջ: Երևի թե ժողովուրդը չի մոռացել, որ «քաղցքեղային» թվացող մեր խաղողագործ հայրենակիցների խնդիրներին լուծում տրվեցին ընդամենը նրա մեկ հանձնարարականով, չեն մոռացել, որ Գագիկ Ծառուկյանի անմիջական ղեկավարությամբ հնարավորություն եղավ զարկ տալ հայրենի սպորտին, հնարավորություն ստեղծվեց 20 տարվա դադարից հետո Օլիմպոսը նորից նվաճել՝ Ոսկե մեդալ բերելով Հայրենիք՝ վերականգնելով Հայաստանի՝ որպես սպորտային Հանրապետություն երբեմնի համբավը:Իսկ օրերս Մինսկում տեղի ունեցած ԵՕԿ 45-րդ ասամբլեայի նիստը իր հերթին փաստեց, որ Գագիկ Ծառուկյանի ճիշտ և էֆֆեկտիվ որդեգրած աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը իր պատվավոր տեղն ունի համաշխարհային սպորտի մեծ ընտանիքում:


Այս ամենը բնականաբար Գագիկ Ծառուկյանն արել է ընդամենը մեկ նպատակով, որ աշխարհը ճանաչի Հայաստանն ու Հայերին, որ Հայ հողը միշտ դալար լինի, որ Հայ մարզիկը վստահ զգա իրեն, որ Հայ արհեստավորն ու արվեստագետը հաջողություն ու երջանկություն փնտրի ոչ թե օտար ափերում այլ իր Հայրենիքում՝ իր տանը:


Հ.Գ. Կարող են լինել մարդիկ, որոնք վայրկանապես կմոռանան Գագիկ Ծառուկյանի արածներն ու նրա տարիների ներդրված ջանքերը, որ նպաստել են այսօրվա Հայաստանի կայացմանն ու զարգացմանը, բայց ժողովուդը գիտի և հիշում է, հիշում է և այդ է պատճառը, որ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո նույնիսկ մեծ ջանքեր ներդնելուց հետո հնարավոր չեղավ լրացնել այն բացը, որ նրա գնալուց էր առաջացել...

 

Խաչիկ Ասատրյան