Հայտնի և սիրված դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Մի փոքր տրանսպորտի մասին: Քաղաքային տրանսպորտում կիսաանսարք «մարշրուտկաները», ինչու չէ նաև ավտոբուսները «գոնկա» են կպնում իրար հետ' լեփ լեցուն ժողովուրդը մեջը: Իսկ միջքաղաքային տրանսպորտի անսարքության կամ երկրորդ վարորդի բացակայության պատճառով արդեն քանի անգամ զոհեր ենք ունեցել: Ժամանակն է տրանսպորտի այս քաոսային իրավիճակը կարգավորել: Խնդրում եմ մեր նորանշանակ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին անհապաղ զբաղվել այս հարցով և խստացնել պահանջներն ու պատժամիջոցները այս ոլորտում:

 

Հ.Գ. Դարձեք Հայաստանի ուղևորների իրական հերոսը: