Պարզ էր չէ°, որ 22 ամյա Բժիշկը դեռ շատ մարդկանց պետք է օգներ, պարզ է չէ°, որ կիրթ ընտանիքից է, որտեղ նրան սովորեցրել են ոչ ոքի չնեղացնել մինչև այն պահը քանի դեռ չեն փորձել հիմարեցնել:
Ցավակցել ծնողներին, կարող ենք, պարտավոր ենք, բայց միևնույնն է չենք կարողանալու սրտով զգալ այն ցավը, որը այժմ զգում են տղայի հարազատները և սիրած աղջիկը:
Ինչո°ւ ես չեմ գրի մի քանի տարի հետո, որ երիտասարդ հայազգի բժիշկը բարձր պրոֆեսոնալիզմ ցուցաբերեց և փրկեց մարդկային ևս մեկ կյանք, որովհետև ինչ-որ մեկը մտածել է, որ ինքն իրավունք ունի մարդկային կյանք կտրել:
Օրենքը նման դեպքերում կարող է նախատեսել ցմահ ազատազրկում:
Էդգար Խաչատրյան