Լրատվամիջոցները գրում են, որ լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Բան չունեմ ասելու, բարի՝ թող ղեկավարի, բարով ղեկավարի և թող հաջողությունների հասնի:
Բայց չեմ հասկանում նա ե՞րբ և ինչպե՞ս դարձավ լեգենդար…Ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ լեգենդար Սարգիս Հովսեփյանին, Հենրիկ Մխիթարյանին նման բարձրագոչ գնահատականների արժանացնեն, որոնք առավել քան արժանի են:
Լեգենդա՞ր…Լեգենդար ֆուտբոլիստները միայն «Արարատ-73»-ի թիմն էր, որոնք էլ այն ժամանակվա մեր ֆուտբոլի մի ուրույն հավաքական էին…
Բոլորն անխտիր՝ անկրկնելի ու տաղանդավոր…Եվ պետք է վերջապես բարձր պահել նման գնահատականների արժեքը…
Ռոբերտ Մելքոնյան